Սաիրմեում՝ «Սաիրմե միներալ վոթերս» ՍՊԸ գործարանի աշխատակիցների 36-օրյա շարունակական բողոքի ակցիան ավարտվել է գործադուլավորների ու ընկերության պայմանավորվածությամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Կողմերը պայմանավորվել են, որ աշխատողների աշխատավարձը կավելանա 22,5%-ով, գիշերային ժամերին աշխատանքի դեպքում՝ 34%-ով, արտաժամյա աշխատանքը և տոն օրերին աշխատանքը կփոխհատուցվեն հավելյալ 25%-ով։ Հերթափոխի պետի հավելավճարը կկազմի 150 լարի, հավաքարարի աշխատավարձը կավելացվի 30 տոկոսով, ինչպես նաև կավելացվեն նոր կադրեր։ Մինչև 2024 թվականը պետք է կոլեկտիվ պայմանագիր կնքվի, և կատարվի աշխատավարձերի տարեկան ինդեքսավորում։ 2023 թվականի փետրվարի 1-ին աշխատակիցներին տրված գրավոր նախազգուշացումները և գործադուլի օրերի փոխհատուցումը 800 լարիի չափով կչեղարկվեն։
Գործադուլավորները ճանապարհ են բացել արտահանման համար պատրաստված խմելու ջրով բեռնված բեռնատարի համար։
Աշխատանքային ծանր պայմաններից և ցածր աշխատավարձերից դժգոհ 35 աշխատակիցներ փետրվարի 13-ին գործադուլ էին հայտարարել, որին նախորդել էր ընկերության հետ անհաջող միջնորդական գործընթացը։ Գործադուլավորները պահանջում էին 30 տոկոս աշխատավարձի բարձրացում, արժանապատիվ ու անվտանգ աշխատանքային պայմաններ, ապահովել գործարանի պատշաճ գործունեությունը և հանդիպում ընկերության հիմնադիրների հետ։ Բողոքի ցույցը շարունակվել է 24 ժամ ձյան ու սառնամանիքի պայմաններում։
Գործադուլ անող աշխատակիցներին գործատուն չի վճարել հունվար ամսվա աշխատավարձը և խնդրել է լքել արհմիությունը։ Գործադուլից մոտ երկու շաբաթ անց «Սաիրմե միներալ վոթերսի» փոխտնօրեն Լևան Կասրաձեն վերջնագիր է ներկայացրել աշխատակիցներին՝ ընկերությունը կհամաձայնի բանակցություններին միայն այն դեպքում, եթե Գիորգի Դիասամիձեն չմասնակցի։ Ըստ Կասրաձեի, գործադուլավորների, հատկապես Դիասամիձեի շահագրգռվածությունը իրական արդյունք չստանալն էր: Փետրվարի 20-ին «Լաբոր» արհմիությունը դիմել է Վրաստանի հանրային պաշտպանին՝ խնդրելով որոշել ընկերության կողմից գործադուլ անող աշխատակիցների նկատմամբ խտրական վերաբերմունքը՝ արհմիության անդամակցության հիմքով։ Ինչպես ասում է Գիորգի Դիասամիձեն, սկսվել է ենթադրյալ խտրականության փաստի ուսումնասիրությունը։
«Սաիրմե միներալ վոթերս»-ի տնօրենը ՌԴ քաղաքացի Յանինա Մաշկովան է։ Ընկերության բաժնետոմսերի 92%-ը պատկանում է Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացի, 1998 թվականին ծնված Յակով Գվիչիային։ Մնացած 8%-ը նույնպես պատկանում է Ռուսաստանի քաղաքացիներ Գիա Գվիչիային և նրա կնոջը՝ Խաթունա Գվիչիային։ Գիա Գվիչիան նաև «Սաիրմե Միներալ Վոթերս»-ի դիտորդ խորհրդի անդամ է։ Նա Սանկտ Պետերբուրգում խոշոր գործարար է, Լենինգրադի մարզում գործող «Վիբորգ տերմինալ»-ի նախագահը և ընկերության բաժնետոմսերի 51%-ի սեփականատերը։