Շոլեին մտահոգություն չեմ հայտնել ԱՄՆ-ում բողոքի ցույցերը դաժան ճնշելու կապակցությամբ․ Կոբախիձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «X» սոցիալական ցանցում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խորհրդական Դերեկ Շոլեի այն հայտարարությանը, թե Վրաստանի կառավարությունը վտանգի տակ է դնում երկրի եվրաատլանտյան ապագան։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ըստ Կոբախիձեի՝ Շոլեի հետ զրույցում նա «անկեղծ հիասթափություն է հայտնել 2020-2023 թվականների երկու հեղափոխական փորձերի կապակցությամբ, որոնք իրականացվել են ԱՄՆ նախկին դեսպանի աջակցությամբ և դրսից ֆինանսավորվող «Էնջեոների» միջոցով»։

Բացի հեղափոխության փորձին աջակցելուց, Վրաստանի վարչապետը ԱՄՆ-ին, մասնավորապես Պետդեպարտամենտին մեղադրել է ռուսական օրենքի և Թբիլիսիում շարունակվող բողոքի ցույցերի վերաբերյալ կեղծ հայտարարություններ անելու մեջ։ Նրա խոսքով՝ դա կառավարությանը հիշեցնում է ԱՄՆ նախկին դեսպան Քելլի Դեգնանի «2020-2023 թվականներին նման կեղծ հայտարարությունները, որոնք այն ժամանակ ծառայում էին դրսից ֆինանսավորվող սուբյեկտների կողմից բռնությունը խրախուսելուն և հեղափոխական գործընթացներին աջակցելուն»։

«Ես պարոն Շոլեին նաև բացատրեցի, որ այս ֆոնի վրա հարաբերությունների թարմացումը հատուկ ջանք է պահանջում, որն անհնար է առանց արդար և բարեխիղճ մոտեցման»,- գրել է Կոբախիձեն և հավելել․

«Ես պարոն Շոլեի հետ հանդիպմանը անհանգստություն չեմ հայտնել Նյու Յորքում ուսանողական ցույցերը դաժանաբար ճնշելու համար»:

Մայիսի 2-ին ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Դերեկ Շոլեն X սոցցանցում գրել էր, որ խոսել է Վրաստանի վարչապետի հետ թափանցիկության օրինագծի վերաբերյալ։

Դերեկ Շոլե, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խորհրդական

«Մենք Իրակլի Կոբախիձեին կրկնել ենք մեր մտահոգությունը Վրաստանի ներկայիս հետագծի վերաբերյալ. կառավարության թշնամական հռետորաբանությունը և հակադեմոկրատական ​​օրենսդրության աջակցությունը սպառնում են Վրաստանի եվրատլանտյան ապագային:

Միացյալ Նահանգները կոչ է անում Վրաստանի կառավարությանը ևս մեկ անգամ հաստատել Վրաստանի հավատարմությունը եվրատլանտյան ապագային, ինչը ցանկանում է վրացիների ճնշող մեծամասնությունը»,- ասել է Դերեկ Շոլեն։

Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի վարչապետը հրաժարվել է մեկնել ԱՄՆ՝ ամերիկյան կառավարության հրավերով «ռազմավարական գործընկերության և ԱՄՆ աջակցության վերաբերյալ ցանկացած հարց քննարկելու համար»։ Այս որոշման պատճառը ռուսական օրենքն է եղել։ Մասնավորապես, վրացական կողմի համար անընդունելի է եղել պայմանը, որ այցից առաջ խորհրդարանը պետք է ժամանակավորապես դադարեցնի ռուսական օրենքի քննարկումը։

ԱՄՆ Պետդեպարտամենտը, ինչպես նաև կոնգրեսականներն ու սենատորները բազմիցս քննադատել են Վրաստանի կառավարությանը՝ ռուսական օրենքներին աջակցելու և խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու համար։

Ներկայացուցիչների պալատում Վրաստանի հանձնախմբի համանախագահներն ասել են, որ Վրաստանի համար, որը ստացել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ, աներևակայելի մտահոգիչ է այնպիսի օրենսդրության առաջխաղացում, որը նման է Պուտինի հակաժողովրդավարական գործիքին: Կոբախիձեին ուղարկված նամակում 14 սենատոր գրում է, որ եթե ռուսական օրենքն ընդունվի, իրենք ստիպված կլինեն խրախուսել Վրաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության փոփոխությունը։ Քաղաքականության փոփոխության ժամանակ սենատորները կքննարկեն անհատական ​​պատժամիջոցներ կիրառելու, ուղղակի ֆինանսավորման դադարեցման և վիզային սահմանափակումների ընդլայնման հարցը:

«Վրացական երազանքը» բազմահազարանոց բողոքի ակցիաների ֆոնին երկու ընթերցմամբ ընդունել է ռուսական օրենքը։ Սպասվում է, որ երրորդ և վերջին ընթերցումը խորհրդարանում տեղի կունենան մայիսի 13-ին մեկնարկող նիստերի շաբաթվա ընթացքում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):