«Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկին պատժենք, երբ սահմանապահները գործում են միջազգային հայտնի կանոններով։ Այսպիսով, դա սպանություն անվանելը սխալ տերմին է: Լավ կլիներ, որ վրացական կողմը Վրաստանի բնակչությանը լավ բացատրեր, որ չարժե լուռ և ապօրինի հատել սահմանը»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ռուս զինվորականների կողմից Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանության վերաբերյալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
Թամազ Գինտուրիի սպանության մասին Գալուզինին հանրային հեռարձակողը հարց է ուղղել Ժնևում, որտեղ դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է միջազգային բանակցությունների 59-րդ փուլը։
«Պետք է իսկապես ու հստակ ընդունել մեզ շրջապատող աշխարհաքաղաքական իրողությունը։ Պետք է հստակ հիշել ներկա իրավիճակը, պատճառներն ու ակունքները, պատմությունը, ինչպես են զարգանում իրադարձությունները 2008 թվականի օգոստոսից ի վեր, ինչպես Սաակաշվիլիի գլխավորությամբ Վրաստանում սկսվեց ագրեսիան Հարավային Օսիայի բնակչության և ռուս խաղաղապահների դեմ։
Ռուս խաղաղապահների վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա։ Ուստի Վրաստանին ստիպողաբար խաղաղության կոչ կարվի։
Ինչ վերաբերում է Թամազ Գինտուրիին, ապա այն տերմինաբանությունը, որը դուք օգտագործել եք հարցի մեջ, ճիշտ չէ։ Հարցն այն չէ, որ ինչ-որ մեկը մարդ սպանելու նպատակ է ունեցել, այլ այն, որ մարդիկ ապօրինի հատել են Հարավային Օսիայի սահմանը։ Նրանք միասին կացնով սպառնացել են սահմանապահներին։ Կացինը լուրջ սառը զենք է։ Նրանք փորձել են ներխուժել եկեղեցի։ Երբ փորձել են կարգի հրավիրել, այս կացնով սպառնացել են սահմանապահներին։ Սահմանապահները կոչ են արել դադարեցնել նման գործողությունները։ Չնայած դրան, նրանք սպառնացել են մեր սահմանապահներին, ցանկացել են մեքենայով հարվածել նրանց։ Սկզբում նախազգուշական կրակ է արձակվել օդում, հետո՝ մեքենայի անիվների ուղղությամբ»,- ասել է Միխայիլ Գալուզինը։
Նոյեմբերի 6-ին ռուս զինվորների կողմից սպանվել է 58-ամյա Թամազ Գինտուրին։ Նրա մեջքին երկու փամփուշտ է եղել։ Նրա հետ նույն գյուղում ապրող 33-ամյա Լևան Դոթիաշվիլին չորս օր շարունակ առևանգված է եղել։ Նոյեմբերի 7-ին Ցխինվալիի հեռուստատեսությունը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են Թամազ Գինտուրին և Լևան Դոթիաշվիլին բացում եկեղեցու խցանված դուռը։
Կիրբալիում գտնվող Լումիսայի եկեղեցին հայտնվել է օկուպացիոն գծից այն կողմ։ Օգոստոսին օկուպանտները թիթեղով փակել էին եկեղեցու դուռը, որպեսզի ուխտավորները չկարողանան ներս մտնել։ Սպանված Թամազ Գինտուրին 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասնակից էր, մայոր էր։ Տեղացիները կարծում են, որ հենց դրա համար է նա սպանվել։
Կիրբալիից առևանգված Լևան Դոթիաշվիլին նոյեմբերի 9-ին ազատ է արձակվել Ցխինվալիի շրջանի դե ֆակտո իշխանությունների կողմից։ Դոթիաշվիլին լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է միջադեպի մանրամասների մասին և հիշեցրել, որ Լոմիսայի եկեղեցու մոտ ռուս զինվորից հեռացել են առանց կոնֆլիկտի, սակայն հանկարծ նա հետապնդել է իրեն ու Թամազ Գինտուրիին և կրակ բացել իրեց ուղղությամբ։