Գորիի շրջանի Կիրբալի գյուղում սպանված Թամազ Գինտուրիի եղբայրը նշել է սպանությունը կատարած երկու ռուս զինվորների անունները՝ Վասիլ Դեմիդով և Նիկալայ Իշենկո։ Սպանվածի ընտանիքը Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիին խնդրում է նման ողբերգությունները կանխելու համար ոստիկանական դիտակետ կառուցել Կիրբալի գյուղում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Հավաստի աղբյուրից տեղեկություն ենք ստացել, որ մարդասպաններն այս երկու զինվորներն են։ Նրանք մեղավոր են, և պահանջում եմ նրանց պատժել։ Նրանց պետք է տեղափոխել Վրաստան ու այստեղ դատել։ Այն բանից հետո, երբ ես այս մարդկանց անունները տվեցի, իրավապահ մարմիններից ոչ ոք չի եկել, ոչինչ չի հարցրել։ Քանի հերոս սպանվեց, գնդակահարվեց՝ Օթխոզորիան, Տատունաշվիլին, նրանց սպանողները դրսում են։ Գիտեն՝ ովքեր են, հիմա էլ գիտեն՝ ով է եղբորս սպանողը, նրանք էլ չեն պատժվելու»,- ասել է Թամազ Գինտուրիի եղբայրը։
Նրա խոսքով՝ գյուղում պարտադիր պետք է ոստիկանական դիտակետ բացվի։
«Սրանից հետո իրավիճակը կվատթարանա։ Մինչև տարածքները վերադարձնելը, որպեսզի մեր համագյուղացիներն այնտեղ չանցնեն, պաշտպանությունը պետք է ուժեղացվի։ Ռուս օկուպանտները շփման գիծն այսկողմ էլ են անցնում ու այստեղից մարդկանց առևանգում»,- ասել է Գիվի (Նիկոլոզ) Գինտուրին։
Նոյեմբերի 6-ին ռուս զինվորների կողմից սպանվել է 58-ամյա Թամազ Գինտուրին։ Նրա մեջքին երկու փամփուշտ է եղել։ Նրա հետ գտնվող նույն գյուղի բնակիչ, 33-ամյա Լևան Դոթիաշվիլին առևանգվել է։ Դոթիաշվիլին պահվում է Ցխինվալիի մեկուսարանում։
Նոյեմբերի 7-ին Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի հեռուստատեսությունը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են Թամազ Գինտուրին ու Լևան Դոթիաշվիլին բացել փակված եկեղեցու դուռը։ Ռուս զինվորականները նրան սպանել են հենց դրանից հետո։
Օկուպացված Ցխինվալիի շրջանի այսպես կոչված Անվտանգության ծառայության տվյալներով՝ ձերբակալության փորձի ժամանակ Գինտուրին ու Դոթիաշվիլին դիմադրել են այսպես կոչված սահմանապահներին. «Սահմանախախտները կացին են կիրառել։ Ավելի ուշ նրանք մեքենայով փորձել են հարվածել սահմանապահին, ապա մեկնել Վրաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տարածված տեսանյութում արձանագրված է նաև երրորդ անձը՝ Կիրբալի գյուղի բնակիչ Թամազ Պապիտաշվիլին։ Նրա խոսքով՝ ինքը, Լևան Դոթիաշվիլին և Թամազ Գինտուրին եղել են գյուղի գերեզմանատանը, որից հետո որոշել են բարձրանալ Լոմիսի եկեղեցի և մոմեր վառել։ Եկեղեցու դուռը փակված է եղել։ Նա տեսել է, թե ինչպես են Դոթիաշվիլին և Գինտուրին բացել դուռը, սակայն որոշել է հեռանալ տարածքից։
«Արի ասում էին, ինչի՞ց ես վախենում, ես էլ ասացի որ չեմ վախենում, ուղղակի չեմ ուզում, որ սրբավայրին ինչ-որ վնաս հասցվի։ Սա ասացի նրանց, շրջվեցի ու եկա։ Դրանից հետո ես ոչինչ չեմ տեսել, նույնիսկ ետ չեմ նայել։
Եթե ես ռուս տեսնեի, նա ինձ այնտեղ կթողնե՞ր։ Կամ նա ինձ չէ՞ր սպանի, կամ չէ՞ր ձերբակալի։ Ես ոչ ոքի չեմ տեսել։ Երբ հասա գյուղ, այն ժամանակ լսեցի կրակոցների ձայները։ Հետո մարդիկ բարձրացան, շտապօգնությունն ու ոստիկանությունը նույնպես եկան»,- հիշում է Պապիտաշվիլին։
Կիրբալիի Լումիսի եկեղեցին գտնվում է օկուպացիոն գծից այն կողմ։ Օգոստոսին օկուպանտները թիթեղով փակել էին եկեղեցու դուռը, որպեսզի ուխտավորները չկարողանան ներս մտնել։
Սպանված Թամազ Գինտուրին 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասնակից էր, մայոր էր։ Այդ պատճառով տեղացիները կարծում են, որ ռուս զինվորները նրան դարանակալել են ու դիտմամբ սպանել։
Սպանությունից հետո օկուպացված Ցխինվալի շրջանի նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտը Թամազ Գինտուրին անվանել է ռազմական հանցագործ։
«Ինչպես գիտենք, սահմանապահ ծառայության աշխատակիցների անձնական տվյալները հայտնվել են թիֆլիսցի սադրիչների ձեռքում։ Թե ինչպես և որտեղից են ստացել այդ տեղեկատվությունը, առանձին թեմա է։ Սա թող մնա նրանց խղճին, ովքեր այսօր համագործակցում են թշնամական պետության հատուկ ծառայությունների հետ և դավաճանում իրենց ժողովրդին։ Վրացի արմատականները տարածում են անձնական տեղեկություններ Հարավային Օսիայում տեղակայված ռուս սահմանապահների մասին, ինչպես նաև անձնական տեղեկություններ նրանց ընտանիքի անդամների մասին։ Մեզ չեն վախեցնի նման ստոր արարքները։ Այս տվյալները հավաքողներն ու տարածողները թող իմանան, որ մենք չենք ճնշելու մեր կամ ռուս սահմանապահներին կամ նրանց ընտանիքի անդամներին»,- գրել է Կոկոյտին։
Վրաստանի կենտրոնական իշխանությունը պահանջում է վերադարձնել ռուսական օկուպացիոն զորքերի կողմից առևանգված Լևան Դոթիաշվիլիին և պատժել Թամազ Գինտուրիի սպանության մեջ ներգրավվածներին։
«Անընդունելի ու անբարոյական է այն գործողությունն ու պահվածքը, որը մենք տեսանք ընդդիմության կողմից։
Ես հիշում եմ մեր մի քանի համաքաղաքացիների սպանությունը նրանց իշխանության օրոք, նաև օկուպացիոն ուժերի կողմից, բայց չեմ հիշում նմանատիպ աժիոտաժ, որ բարձրացվեց այսօր։
Ցավոք, մահացած Թամազ Գինտուրին առաջինը չէ, և դրանից առաջ էլ՝ նախորդ իշխանությունների օրոք՝ 2009, 2010, 2011 և 2012 թվականներին, ցավոք սրտի, մենք շատ լավ հիշում ենք մեր քաղաքացիների առևանգման, անօրինական կալանավորման, խոշտանգումների և սպանությունների ծանր փաստեր և չգիտես ինչու այդ մարդիկ չեն հիշում, որ այս ամենը տեղի է ունեցել իրենց իշխանության օրոք, և այս ծանր ժառանգությունը, որը նրանք թողել են մեզ՝ օկուպացիան, անօրինական սահմանազատումը, նրանց իշխանության արդյունքն է»,- նոյեմբերին 8-ին ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից Թամազ Գինտուրիի սպանությանը անդրադարձել է Վրաստանի Կաթողիկոս Պատրիարք Իլիա Երկրորդը։
«Պարոն Թամազ Գինտուրին իր կյանքը զոհաբերեց երկրի հանդեպ ունեցած սիրո և իր սրբավայր այցելելու ցանկության համար։ Օկուպանտների կողմից նրա թիկունքին արձակած երկու գնդակը նրանց մեծ հանցագործությունն ու ամոթն է»,- ասվում է Պատրիարքի ցավակցական հեռագրում։