Ճիաթուրայի Շուքրութի գյուղի բնակիչները դադարեցրել են հացադուլը, սակայն Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել։ Շուքրութցիներն այս որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ հանրահավաքի մասնակիցների մոտ է եկել խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Ռատի Իոնաթամիշվիլին և նրանց «Ջորջիան Մանգանեզի» հետ բանակցություններում միջնորդություն առաջարկել։ Բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր 43 օր շարունակ հացադուլ էին անում և բազմիցս շտապ բուժօգնության կարիք ունենում, վերականգնման նպատակով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Պետության ներկայացուցիչը ներգրավված է եղել այս գործընթացներում։ Արդեն հանդիպում է եղել, և մենք պայմանավորվել ենք, որ
ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ մեր, ընկերության և պետության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս խումբը կպատրաստի արդար պայմանագիր։
Այս գործընթացը համակարգելու են էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունները։ Հաջորդ հանդիպումը նշանակված է հոկտեմբերի 15-ին, և ավելի մանրամասն կհայտարարվի»,- «Վրաստանի լուրերին» ասել է հանրահավաքի մասնակիցներից Գիորգի Նեպարիձեն։
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ին, խորհրդարանի մոտ տեղի կունենա շուքրութցիների համերաշխության հանրահավաք։
Շուքրութիի բնակիչները մարտի 13-ից շարունակական բողոքի ցույց են իրականացնում Ճիաթուրայի Կորոխնալի հանքավայրում։ Մինչ բողոքի ակցիայի մեկնարկը գյուղի մեջտեղում՝ գետնին գրեթե 2 կիլոմետր երկարությամբ ճեղք է առաջացել։ Ճեղքն անցնում է ամբողջ գյուղով, այն ավելի ու ավելի է խորանում, բնակելի տները փլուզվում են։
Քանի որ տուժածները կենտրոնական իշխանության ուշադրությանը չեն արժանացել, ոչ էլ որևէ մեկը արձագանքել է «Ջորջիան Մանգանեզի» անվերահսկելի գործունեությանը, սեպտեմբերի 1-ից ակցիայի 5 մասնակից կարել են իրենց բերանները։ Սեպտեմբերի 11-ին բողոքի ակցիան տեղափոխվել է Թբիլիսի՝ խորհրդարանի շենքի դիմաց, որտեղ հացադուլ է հայտարարել 12 մարդ, այդ թվում կանայք։ Հանրահավաքի մասնակիցները 24 ժամ հավաքված են բաց երկնքի տակ, նույնիսկ հորդառատ անձրևի ժամանակ, քանի որ ՆԳՆ-ն թույլ չի տվել վրան տեղադրել, և դատարանը, օրենքով սահմանված ժամկետում ըստ էության չի քննում այն հայցը, որով Շուքրութցիները պահանջում են ՆԳՆ-ին չմիջամտել վրանի տեղադրմանը։
«Ջորջիան Մանգանեզը» ակցիայի մասնակիցներին և նրանց հարազատներին դատի է տվել պահանջում է, որ նրանք վճարեն 5․5 մլն լարի որպես վնասի փոխհատուցում և միևնույն ժամանակ, առաջին իսկ պահանջով, իրենց բակերն ու հողամասերը ազատված վիճակում հանձնեն ընկերությանը, այսինքն՝ քանդված կամ վտանգի տակ գտնվող տները պետք է քանդեն, մաքրեն և հանձնեն ընկերությանը։ Դատարանը արգելանք է կիրառել ցուցարարների և նրանց հարազատների ունեցվածքի նկատմամբ։ Բողոքի ակցիային մասնակցած բոլոր անձինք, ովքեր աշխատում էին «Ջորջիան Մանգանեզում» կամ նրա հիմնած ընկերություններում և կապալառուներում, ազատվել են աշխատանքից։
«Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ-ն Ճիաթուրայի մունիցիպալիտետում 2007 թվականից զբաղվում է մանգանի արդյունահանմամբ։ Ինչպես Շուքրութի գյուղում, այնպես էլ հարակից բնակավայրերում էկոլոգիական աղետին հավասար իրավիճակ է ստեղծվել։ Իրավիճակն էլ ավելի վատացավ 2017 թվականից հետո, երբ «Վրացական երազանքի» կառավարությունն ընկերությունում նշանակեց հատուկ մենեջեր, որը մինչ օրս կառավարում է ձեռնարկությունը։