Արտաքին գործերի նախարարությանն առընթեր գործող ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Թամարա Ծուլեիսկիրին, ով նաև «Վրացական երազանքի» պատգամավոր և ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիի կինն է, Facebook-ում գրում է, որ բոլոր նրանք, ովքեր ամուսնուն դավաճան են անվանում, լքեն նրա ընկերների ցուցակը սոցիալական ցանցերում, իսկ իրական կյանքում՝ հրաժարվեն ծանոթի կարգավիճակից: Կոբիաշվիլին մեկն է այն 78 խորհրդարանականներից, ովքեր առաջին ընթերցմամբ աջակցել են «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Վերջին օրերին Ծուլեիսկիրիին կոչ են արել իր դիրքորոշումը հայտնել ռուսական օրենքի վերաբերյալ։
«Իմ friend-ների ուշադրությունը (այս բառը դիտմամբ եմ օգտագործում, քանի որ դրա ուղղակի վրացերեն թարգմանությունն ինձ համար բոլորովին այլ բան է նշանակում)»։
Ամուսինս՝ Լևան Կոբիաշվիլին։ Երբ ինչ-որ բանի հետ համաձայն չենք, կարող ենք դառնորեն վիճել, զայրանալ, նույնիսկ զայրացաց հայհոյել, բողոքել, մեր ընտրությունը կատարել, կոնկրետ արարքը գնահատել այնպես, ինչպես ուզում ենք, գնալ հանրահավաքի, պահանջել այն, ինչ ուզում ենք և այլն:
Ինձ համար ամեն ինչ ընդունելի է և ավելին՝ նաև ողջունելի։ Ամեն ինչ: Բացառությամբ մի բանի՝ բոլոր նրանք, ովքեր ոչ միայն գրել են դավաճան և ամուսնուս անունը, այլ նույնիսկ մտածել են այս երկու բառերի մասին նույն համատեքստում, խնդրում եմ անհապաղ, առանց ետ նայելու, թողնել իմ ընկերների ցուցակը սոցիալական ցանցերում և նաև՝ ծանոթի կարգավիճակը ֆիզիկական ձևաչափով: Ես նման համաերկրացիների հետ խոսելու բան չունեմ ոչ միայն Եվրոպայի, այլ ընդհանրապես ոչ մի բանի մասին։ Պարզապես իմաստ չունի»,- գրել է Ծուլեիսկիրին։
Թամարա Ծուլեիսկիրին ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի տնօրեն է նշանակվել 2019 թվականի սեպտեմբերին։ Կենտրոնը հիմնադրվել է 18 տարի առաջ և նպատակ ունի հանրությանը տեղեկացնել Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման մասին։
«Վրացական երազանքը» մարտի 7-ին 78 պատգամավորների աջակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը գնահատել է որպես «սև օր» վրացական ժողովրդավարության համար։ Դեսպանատունը նշել է, որ Կրեմլի կողմից ոգեշնչված օրինագծերը իրական հարցեր են բարձրացնում իշխող կուսակցության՝ եվրաատլանտյան ինտեգրմանը նվիրվածության վերաբերյալ: Թբիլիսիում տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ցույցերից հետո «Վրացական երազանքը» ստիպված եղավ հրաժարվել ռուսական օրենքից և մարտի 10-ին այն տապալեց երկրորդ ընթերցմամբ։
Օրենքի նախագիծը պարտավորեցնում էր այն լրատվամիջոցներին ու հասարակական կազմակերպություններին, որոնց ֆինանսավորման 20%-ից ավելին ստացվում է արտերկրից, գրանցվել որպես «գործակալ»։ Արդարադատության նախարարությանը ԶԼՄ-ներում և հասարակական կազմակերպություններում ստուգումներ իրականացնելու, անձնական տվյալների մշակման և 25 հազար լարի տուգանք սահմանելու լիազորություն էր տրվում։ Նմանատիպ օրենսդրություն Ռուսաստանում գործում է 2012 թվականից և օգտագործվում է անկախ լրատվամիջոցները ճնշելու համար: