«Վեթինգի» մասին բերված օրինակներն ավելի շատ փաստարկների կարիք ունեն. օմբուդսմեն

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին դատարանում «վեթինգ» համակարգի ներդրման հետ կապված ասել է, որ պետք է ուսումնասիրել այլ երկրներում ձեռք բերված արդյունքները և այն, թե որքանով է «վեթինգը» համապատասխանում Վրաստանի Սահմանադրությանը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ես մեկ անգամ արդեն մեկնաբանել եմ և կկրկնեմ՝ բոլոր որոշումները պետք է լինեն այն իրավական շրջանակում, որը կա Վրաստանում, պետք է համապատասխանեն Վրաստանի Սահմանադրությանը։

Ուստի, իմ կարծիքով, այլ երկրներում «վեթինգի» մասին բերված օրինակներն ավելի շատ փաստարկների կարիք ունեն։ Մի կողմից պետք է ուսումնասիրել այնտեղ ձեռք բերված արդյունքները, մյուս կողմից՝ որքանով է դա համապատասխանում մեր սահմանադրությանն ու օրենսդրությանը, և որքանով է հնարավոր Վրաստանում նման տիպի «վեթինգ» անցկացնել։

Օրինակ, մեզ հայտնի է ալբանական մոդելը, երբ «վեթինգի» համակարգի արդյունքները գոհացուցիչ չեն, և ավելի շատ խնդիրներ են առաջացրել։ Հիմա ավելի լավ է այս ամենը ուսումնասիրել այլ երկրների հետ կապված։ Եթե քաղաքական կուսակցությունները պայմանավորվեն վեթինգի շուրջ, այդ թվում՝ ընդդիմությունը և իշխող կուսակցությունը, որոշումը պետք է համապատասխանի Վրաստանի Սահմանադրությանը», - ասել է Լևան Իոսելիանին։

«Վեթինգ» (Vetting - անգ.) նշանակում է ստուգել թեկնածուի համապատասխանությունը, ներառյալ բարեխղճությունը, նախքան պետական ​​հատվածում պատասխանատու պաշտոն ստանձնելը:

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարների համար «վեթինգը» կտրականապես անընդունելի է, և նրանք փորձում են դա ներկայացնել որպես ընդդիմության և հասարակական կազմակերպությունների նախաձեռնություն։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կարծում է, որ այդ մեխանիզմը դեմ է Վրաստանի սահմանադրությանն ու ինքնիշխանությանը։

Գերագույն դատարանի անունից նույնպես հայտարարություն է տարածվել «վեթինգի» վերաբերյալ։ Դրանում ասվում է, որ դատավորների բարեխղճությւոնը միանշանակ, էապես և սկզբունքորեն ստուգելու արտահերթ ընթացակարգը խաթարում է դատարանի կամ անհատ դատավորի անկախությունը։

Իրականում՝ դատաիրավական բարեփոխումների գործընթացում դատավորների բարեխղճության ստուգման համակարգի ներդրումը Եվրամիության հանձնարարականն է.

««Վրաստանը պետք է իրականացնի դատական ​​համակարգի ավելի լայն բարեփոխում, մասնավորապես՝ Արդարադատության բարձրագույն խորհրդի բարեփոխումը՝ համաձայն ս.թ. Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները։ Ստեղծել անձեռնմխելիության ստուգման արտակարգ համակարգ՝ գործընթացում վճռորոշ դեր ունեցող միջազգային փորձագետների ներգրավմամբ, թեկնածուների և ներկայումս նշանակվածների համար դատական ​​համակարգի բոլոր առաջատար պաշտոններում, մասնավորապես՝ Արդարադատության բարձրագույն խորհուրդում, Գերագույն դատարանում և դատարանների նախագահների պաշտոններում»,- ասվում է ԵՄ ընդլայնման զեկույցում։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան», «Վրաստանի դեմոկրատական ​​նախաձեռնություն», «Դատարանի ժամապահ», «Ժողովրդավարության պահապաններ» և «Քաղաքացիական հասարակության հիմնադրամ» հասարակական կազմակերպությունները նշում են, որ իշխանությունները խոչընդոտում են եվրաինտեգրման գործընթացը՝ հրաժարվելով ստուգել «կլանի» անդամների բարեխղճությունը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):