Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն չի հաստատում հատուկ ջոկատայինների կողմից «Միացյալ ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլիին ծեծի ենթարկելու փաստը։ Դարախվելիձեն այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, որ Խաբեիշվիլին ինքն է ներխուժել ոստիկանական շղթա ու դիմադրություն ցույց տվել ոստիկաններին, ինչի ժամանակ վիրավորվել է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Հասարակությունը լավ տեսավ, և տարբեր ալիքների ուղիղ եթերում պարզ երևում էր, որ ոչ միայն հանրահավաքի մասնակիցները, այլև ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներն անընդհատ բռնի գործողություններ էին կատարում։ «Ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլիի գործողությունը, երբ ոստիկանների գործունեությունը խոչընդոտելու նպատակով ներխուժել է ոստիկանական շղթա, դիմադրել է նրանց, որի ժամանակ նա վիրավորվել է։ Լևան Խաբեիշվիլիին անմիջապես տեղափոխել են բուժհաստատություն։ Դրա հետ կապված համապատասխան ծառայությունները կապահովեն անհրաժեշտ քննչական գործողությունների իրականացումը»,- ասել է Ալեքսանդր Դարախվելիձեն։
«Միացյալ ազգային շարժման» նախագահ և խորհրդարանի պատգամավոր Լևան Խաբեիշվիլին ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ֆիզիկական բռնության է ենթարկվել։ Քաղաքական գործչի խոսքով՝ իր նկատմամբ նպատակաուղղված պատժիչ միջոցը իրականացրել է Հատուկ նշանակության խնդիրների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլին՝ նույն «Խարեբան»։ Լևան Խաբեիշվիլին տեղավորվել է Ինգորողվայի կլինիկայում։ Նրա քթի ոսկորներն ու ատամները կոտրված են, աչքը վնասված է։
«Ականատեսներ կան, թե ինչպես է տեղի ունեցել Լևան Խաբեիշվիլիի առևանգումը։ Նա փորձել է օգնել հատուկ ջոկատայինների գործողություններից տուժած երիտասարդներից մեկին։ Այդ ժամանակ հատուկ ջոկատայինները հարձակվել են, առևանգել և օրինակելի կերպով պատժել նրան։ Նախորդ ցույցերի ժամանակ Խաբեիշվիլիին խմբով հայհոյել են, հիմա նրան առևանգել են և օրինակելի պատժել։ Մեր տեղեկություններով, ծեծել են, նստեցրել պարեկային ոստիկանության մեքենան, բերել [կլինիկա], թողել ու հեռացել։ Մենք չգիտենք, թե որ անձնակազմն է Լևանին բերել, կամ ով է նրանց հանձնել Լևանին»,- ասել է «Ազգային շարժման» անդամ Լևան Բեժաշվիլին, ով պահանջում է միջադեպի համար պատասխանատվության ենթարկել ՆԳ նախարարին և հետաքննություն սկսել Զվիադ Խարազիշվիլիի դեմ։
Ներքին գործերի նախարարությունը ռուսական օրենքի դեմ ընթացող ցույցի ժամանակ ձերբակալել է 63 մարդու։ Նախարարությունը խաղաղ ցույցը ցրելու համար օգտագործել է պղպեղի սփրեյ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, որի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Կադրերից երևում է, որ ՆԳՆ ներկայացուցիչները առանց պատճառի հարձակվել են քաղաքացիների վրա ու ծեծի ենթարկել նրանց։
