Վրաստանի խորհրդարանը 85 կողմ, 16 դեմ ձայներով Գիորգի Կալանդարիշվիլիին 5 տարով ընտրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Նույն ժամկետով ԿԸՀ անդամներ են ընտրվել Մայա Զարիձեն, Գիորգի Շարաբիձեն և Գիա Ցացաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության քվեարկությունը կայացել է ապրիլի 16-ին, սակայն թեկնածուներից և ոչ մեկը չի ստացել առաջին քվեարկության ժամանակ ընտրվելու համար անհրաժեշտ 90 ձայնը։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պարզաբանել է, որ բացի «Վրացական երազանքի» մեծամասնության անդամներից, թեկնածուներին կողմ են նաև «Գիրչի» և «Եվրոպացի սոցիալիստներ» կուսակցությունները, որոնք ընդհանուր առմամբ 91 ձայն կազմում, թեև պատգամավորների որոշակի մասը եղել է գործուղման։
«Իրականում, նրանք ունեին 91 պատգամավորի աջակցությունը, թեև օրինական ճանապարհով սա չարձանագրվեց։ Ուստի այսօր երկրորդ քվեարկությունն է անցկացվում։ Երկրորդ քվեարկության համար անհրաժեշտ է 76 ձայն»,- ասել է Պապուաշվիլին այսօր՝ քվեարկության սկսվելուց առաջ։
Գիորգի Կալանդարիշվիլիին ԿԸՀ նախագահ ընտրելու համար «Վրացական երազանքը» փոփոխություններ է կատարել ընտրական օրենսգրքում։ Արդյունքում երկրի նախագահը զրկվել է ԿԸՀ նախագահի և 7 այսպես կոչված անկուսակցական, պրոֆեսիոնալ անդամների ընտրության մրցույթ հայտարարելու և մրցութային հանձնաժողով ստեղծելու լիազորությունից։ Բացի այդ, 76 պատգամավորի աջակցությամբ հնարավոր է դարձել 5 տարի ժամկետով ընտրել ԿԸՀ նախագահին ու անդամներին։ Սա այն դեպքում, երբ փոփոխություններից առաջ 5 տարի ժամկետով ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ խորհրդարանի ամբողջական կազմի 2/3-ի, այսինքն՝ 100 պատգամավորի աջակցությունը։ 2/3-ից պակաս ձայնով ընտրվելու դեպքում ԿԸՀ նախագահի և անդամների լիազորությունների ժամկետը կազմում էր ընդամենը 6 ամիս։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց ընտրական օրենսգրքի փոփոխությունների վրա և բացատրեց, որ 100-ի փոխարեն 76 ձայնով ընտրությունները վերացնում են կոնսենսուսի վրա հիմնված որոշումների անհրաժեշտությունը և մեծացնում բևեռացման վտանգը։ Խորհրդարանը հաղթահարեց վետոն։
Գիորգի Կալանդարիշվիլին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել 2021 թվականի օգոստոսին՝ 6 ամիս ժամկետով։ Դրանից հետո նա երբեք չի կարողացել ստանալ 100 պատգամավորի աջակցությունը և պաշտոնավարել է 6-6 ամիս ժամկետով։ Այդ հիմքով նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 2022 թվականի վերջին հրաժարվել է Կալանդարիշվիլիին հերթական անգամ որպես ԿԸՀ նախագահի թեկնածու առաջադրել։ Նրա պարզաբանմամբ՝ նույն թեկնածուին անընդհատ ներկայացնելն ու նրան ընդամենը վեց ամիս ժամկետով ընտրելը «չի նպաստում ԿԸՀ-ի, այս չափազանց կարևոր պետական ինստիտուտի հզորացմանը և ժողովրդավարական զարգացմանը»։
