«Վրացական երազանքից» Սաբուրթալոյի մեծամասնական պատգամավոր Դավիթ Սերգեենկոյի խորհրդարանի պատգամավորի լիազորությունները դադարեցվում են։ Սերգեենկոն այն պատգամավորներից էր, որոնք մարտին չէին սատարել «գործակալների մասին» ռուսական օրենքին։ Ընթացակարգային հարցերի և կանոնակարգի հանձնաժողովն այս հարցը կքննարկի հուլիսի 14-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Որքանով գիտեմ, կուտակվել է բացակայությունների կեսից ավելին, և դրա պատճառով այդ հարցը կքննարկվի կոմիտեում, սակայն որոշումը դեռևս չի կայացվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Վրացական երազանքի» առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով, խորհրդակցություններ կանցկացվեն Դավիթ Սերգեենկոյի հետ. «Մենք բարեկամական խորհրդակցություններ կունենանք, և դրա հիման վրա որոշում կկայացնենք, թե որքանով է պարոն Դավիթը ցանկանում շարունակել աշխատանքը խորհրդարանում»,- ասել է Կոբախիձեն։
Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ լիազորությունների դադարեցման հիմքերից մեկն այն է, որ պատգամավորը նստաշրջանի ընթացքում ոչ հարգելի պատճառով չմասնակցի նիստերի կեսից ավելիին։
«Վրացական երազանքը» մարտի 7-ին 76 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որով կառավարությունից ֆինանսապես անկախ հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները ճանաչվում էին որպես արտաքին ազդեցության գործակալներ։ Օրինագծին չեն սատարել «Վրացական երազանքի» պատգամավորներ Իրակլի Կովզանաձեն, Վլադիմիր Չաչիբաիան, Նինո Իոբաշվիլին, Դավիթ Սերգեենկոն, Գիորգի Խելաշվիլին, Էլգուջա Գոցիրիձեն, Իրակլի Մեձմարիաշվիլին և Քեթևան Դումբաձեն։ Քվեարկությունից մի քանի ժամ անց Քեթևան Դումբաձեն և Իրակլի Մեձմարիաշվիլին ասել են, որ իրենք կողմ են օրինագծին, սակայն տեխնիկական սխալի պատճառով իրենց քվեարկությունը չի արտացոլվել։ Նիստին չեն մասնակցել Իրակլի Կովզանաձեն, Էլգուջա Գոցիրիձեն և Նինո Իոբաշվիլին։
Խորհրդարանական մեծամասնության անդամ, Գուրջաանիի, Սիղնաղիի, Դեդոփլիսծղարոյի և Սագարեջոյի շրջանների մեծամասնական պատգամավոր Դավիթ Սոնղուլաշվիլին ներողություն է խնդրել ռուսական օրենքին աջակցելու համար, ով ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է. «Ես չեմ խուսափի անձնական պատասխանատվությունից և կարծում եմ, որ ինքս մեծ սխալ եմ թույլ տվել»: Ավելի ուշ նա ջնջել է այս հայտարարությունը, իսկ հետո ասել, որ գլխավորը դիրքորոշում հայտնելն է, և թե ինչու է ջնջել գրառումը՝ «այլևս էական նշանակություն չունի»։
Այդ օրերին տեղեկություն էր տարածվում, որ «Վրացական երազանքը», այն պատգամավորներից, որոնք կողմ չեն քվեարկել ռուսական օրենքի ընդունմանը, պահանջել է խորհրդարանի անդամի մանդատը վայր դնել։
Իրադարձություններից մի քանի օր անց Վլադիմիր Չաչիբաիան և Նինո Իոբաշվիլին նշանակվեցին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խորհրդականներ, իսկ Գիորգի Խելաշվիլին՝ խորհրդարանի նախագահի խորհրդական։ Իրակլի Կովզանաձեն հրաժարվել է մանդատից։ Դավիթ Սերգեենկոն նույնպես լրագրողներին հայտնել է խորհրդարանը լքելու մասին, և ասել, որ սպասում է կուսակցության ղեկավարության ընդհանուր դիրքորոշմանը այս հարցի շուրջ։
Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ցույցերից և միջազգային աննախադեպ ճնշումներից հետո «Վրացական երազանքը» հրաժարվեց ընդունել ռուսական օրենքը։ Մարտի 7-9-ին իշխանությունը ցույցերը ցրեց՝ օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ։