Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ասում է, որ չի վախենում պատժամիջոցներից, և այն, ինչ կատարվում է՝ իր համար «զավեշտալի է»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 4 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
«Ես ոչ մի հաղորդագրություն չեմ ստացել։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում, անլուրջ է և զավեշտալի։ Պատժամիջոցների մասին խոսելն ուղղակի զավեշտալի է։ Չգիտենք, միգուցե 100 հոգու նկատմամբ է սանկցիա կիրառվել, միգուցե՝ 200-ի նկատմամբ։ Մենք ծառայում ենք երկրին։ Մեզ համար առաջինն ու ամենակարևորը մեր երկիրն է, խաղաղության պահպանումը, և ով էլ որ լինի, ոչ մեկին հնարավորություն չի տրվի Վրաստանում անել այն, ինչ այսօր, ցավոք, կատարվում է Ուկրաինայում։
Մենք կանգնելու ենք մինչև վերջ և պաշտպանելու ենք երկրի շահը։ Ոմանց համար կարող է խնդիր լինել ինչ-որ տեղ գնալը կամ չգնալը: Ինձ համար դա էական չէ երկրի ու հայրենիքի մասին խոսելիս։ Վերջին անգամ Ամերիկայում եմ եղել, երբ խաղում էի «Միլանում»: Դրանից հետո ես չեմ եղել և ցանկություն էլ չունեմ գնալու»,- լրագրողներին ասել է Կալաձեն։
Ինչ վերաբերում է ԱՄՆ ֆինանսական օգնության վերանայման հարցին, ապա իշխող կուսակցության առաջնորդը փորձել է արժեզրկել այն՝ ասելով, որ գումարների մեծ մասը ծախսվում է «Ամերիկայի գործակալների» ֆինանսավորման վրա։
Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունումից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց վիզային պատժամիջոցների առաջին փուլի մասին։ Խոսքը երկու-երեք տասնյակ մարդկանց մասին է, որոնց թվում են «Վրացական երազանքի» անդամները, պատգամավորները, ուժային կառույցների աշխատակիցները և մասնավոր անձինք, որոնց արգելվել է մուտք գործել ԱՄՆ տարածք։ Նրանց ցուցակը չի հրապարակվել։
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի վերանայել Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը, որը վերջին տարիներին կազմել է շուրջ 390 միլիոն դոլար։
Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ'Բրայենը, մինչև ռուսական օրենքի վերջնական ընդունումը, նախազգուշացրել էր Վրաստանի կառավարությանը ֆինանսական օգնության վերանայման մասին։ «Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունի մոտ 390 միլիոն դոլարի օգնություն, որը մենք նախատեսում ենք ծախսել Վրաստանի իշխանությունների հետ՝ կեսը կուղղվի ռազմական օգնության, մի փոքր ավելին, մոտավորապես մեկ երրորդը, տնտեսական զարգացման ծրագրերին և ավելի շատ ինստիտուտների կառուցմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության համար: Այս ամենը կասկածի տակ կդրվի, եթե մեզ հիմա դիտարկեն որպես հակառակորդ և ոչ որպես գործընկեր»,- մայիսի 14-ին Թբիլիսի կատարած այցի ժամանակ ասել է Օ՛Բրայենը։
