Ադրբեջանական կողմը բժշկական տարհանման ժամանակ 68-ամյա ղարաբաղցի պացիենտի է առևանգել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ստեփանակերտ, բողոքի ակցիա Կարմիր խաչի մոտ՝ Վագիֆ Խաչատրյանի ազատ արձակման պահանջով / Լուսանկարը՝ Ani Balayan, CivilNet

Ադրբեջանցի սահմանապահները Լաչինի միջանցքի անցակետից առևանգել են Լեռնային Ղարաբաղի բնակիչ, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Կարմիր խաչից հայտնում են, որ Խաչատրյանը շտապ բուժօգնության կարիք ուներ, ինչի պատճառով կազմակերպությունը տարհանում էր նրան։ Մինչ պացիենտի Կարմիր խաչի բժշկական կենտրոն հասնելը, նրան հետազոտել են ադրբեջանցի բժիշկները։ Հենց այդ ժամանակ նա ձերբակալվել է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Երրորդ օրն է՝ առևանգված պացիենտի գտնվելու վայրն անհայտ է, թեև Ադրբեջանի գլխավոր դատախազը հաստատել է, որ Խաչատրյանը գտնվում է կալանքի տակ։ Ադրբեջանական կողմը նրան մեղադրում է Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ (1988-1994 թթ.) ենթադրյալ «ցեղասպանության» հանցագործության մեջ։ Հայաստանը կտրականապես հերքում է մեղադրանքը և նշում, որ պաշտոնական փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունները չեն հաստատվում։

Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության՝ Խաչատրյանի ձերբակալությունը նախապես ծրագրված է եղել, քանի որ Կարմիր խաչը համագործակցում է ադրբեջանական կողմի հետ և նրանց նախապես տրամադրում է Լաչինի միջանցքով Հայաստան կամ Ադրբեջան տեղափոխվող պացիենտների ցուցակը։ Տեղեկությունը հաստատել են նաև Կարմիր խաչից։

«2022 թվականի դեկտեմբերից, որպես մեր միջազգայնորեն ճանաչված մարդասիրական մանդատի մաս, մենք նպաստել ենք ավելի քան 680 պացիենտի տեղափոխումը Լաչինի միջանցքով։ Մենք աշխատում ենք թափանցիկ, համաձայնեցված կողմերի հետ և գործում ենք միայն նրանց հետ համաձայնեցված։ Այդպես էր նաև այսօր»,- հայտնել են կազմակերպությունից։

Միջադեպին արձագանքել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ով նշել է, որ խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով։ Միացյալ Նահանգները խրախուսում է բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։

Հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ Ղարաբաղի պաշտոնյաները, հավաքվել են Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ՝ պահանջելով ազատ արձակել Խաչատրյանին։

Լաչինի միջանցքը, որտեղով անցնում է Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհը, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակված է։ Դեռևս փետրվարին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի իշխանություններին հանձնարարել էր դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտի և բեռների անխափան տեղաշարժը։ Ապրիլի վերջին Ադրբեջանի իշխանությունները այնտեղ անցակետ են տեղադրել։ Նրանց պարզաբանմամբ՝ այդ կետը պետք է կանխի «ապօրինի հայկական զինված խմբավորումների համար կենդանի ուժի, զենքի և ականների ապօրինի տեղափոխումը» Ադրբեջանի տարածք։

Հուլիսի 26-ին Հայաստանը 361 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, թեև ավտոշարասյունը հասել է միայն Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, 19 բեռնատարով տեղափոխվել է ալյուր, մակարոնեղեն, շաքարավազ, բուսական յուղ, կաթի փոշի, աղ, մանկական սնունդ և դեղամիջոցներ։

Ինչո՞ւ Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռները Լեռնային Ղարաբաղ հասցնել։ Մի՞թե Ադրբեջանի իրական նպատակը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին սովամահ անելն է ու նրանց ցեղասպանությունը»,- հայտարարել է Փաշինյանը։

Վրաստանի քաղաքացիական հասարակությունը նույնպես արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Համատեղ նամակով կազմակերպություններն իրենց աջակցությունն են հայտնել առճակատումից տուժած հակամարտության երկու կողմերին։ Ըստ վեց հասարակական կազմակերպությունների՝ ստեղծված իրավիճակում Ադրբեջանի իշխանությունները հատուկ պատասխանատվություն են կրում պաշտպանելու Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։