Այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի վերաբերյալ Գերմանիայի կանցլերի դիրքորոշումն անփոփոխ է։ Այս մասին մայիսի 15-ին Օլաֆ Շոլցը հայտարարել է Շվեյցարիայի Համադաշնության դաշնային նախագահ Վիոլա Ամհերդի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում՝ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հարցին ի պատասխան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Ես այստեղ կանգնած էի Վրաստանի վարչապետի հետ և հստակ ու միանշանակ ասացի, որ կարծում եմ, որ այս օրենքը սխալ է, և այն չպետք է ընդունվեր։ Հիմա, երբ այն ընդունվել է, ոչինչ չի փոխվել»,- նշել է կանցլերը։
Ապրիլի 12-ին Օլաֆ Շոլցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հույս հայտնեց, որ Վրաստանի խորհրդարանը հաշվի կառնի Եվրամիության և Վրաստանի բնակչության քննադատական դիրքորոշումը և չի ընդունի այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։
Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ի լիագումար նիստում երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունեց ռուսական օրենքը։ Օրինագծին կողմ է քվեարկել է 84 պատգամավոր, դեմ՝ 30։ Բացի «Վրացական երազանքից» և «Ժողովրդի ուժից», օրինագծի օգտին քվեարկել են նաև «Եվրոպացի սոցիալիստների» երկու անդամները։
Առանց իրավական հարցերի հանձնաժողովում և լիագումար նիստերում քննարկման՝ «Վրացական երազանքը» փոփոխություն է կատարել օրենքի վերջնական տարբերակում, որը ֆիզիկական անձանց պարտավորեցնում է արդարադատության նախարարությանը տրամադրել պահանջվող տեղեկատվությունը։ Նախարարությունը կարող է նաև պահանջել տվյալներ՝ անձի քաղաքական հայացքների, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքների, առողջական վիճակի և սեռական կյանքի վերաբերյալ։ Պահանջվող տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում նախատեսված է 5000 լարի տուգանք։
Նախագահը մտադիր է վետո դնել ռուսական օրենքի վրա, սակայն «Վրացական երազանքը» կարող է հաշվի չառնել Սալոմե Զուրաբիշվիլիի դիտողությունները և հաղթահարել վետոն։
