Բուֆետների խնդիրը լուծելու համար 2-3 տարի կպահանջվի. նախարարը՝ դպրոցներում անվճար սննդի մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի խոսքով՝ մինչև դպրոցներում երեխաների համար անվճար սննդի մեկնարկը պետք է լուծվի ենթակառուցվածքների, մասնավորապես՝ բուֆետների խնդիրը, որը կտևի երկու-երեք տարի։ Նախարարն ասել է, որ մինչև 2023 թվականի վերջ կհաստատվի նոր կարգ՝ դպրոցների ճաշարաններում իրավիճակը շտկելու համար։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Նախարարությունում ստեղծվել է հատուկ ծրագիր, առանձնացվել է առանձին խումբ և սահմանվում է այն դպրոցները, որտեղ հնարավոր է սա սկսել առաջին փուլում և գնահատվում է, թե որտեղ ինչ իրավիճակ է։ Այնտեղ, որտեղ այժմ գործում են դպրոցների բուֆետները, որտեղ հնարավոր է, կա նախարարի հրաման, որը տարիներ շարունակ չի թարմացվել և չի կարող բավարարել այն պահանջները, որոնք այսօր ունենք: Ուստի առաջիկայում բոլոր գերատեսչությունների, այդ թվում՝ ծնողների ասոցիացիայի ներգրավմամբ, այս կարգը կթարմացվի, կհաստատվի և ուժի մեջ կմտնի։ Դա տեղի կունենա մինչև տարեվերջ, որպեսզի շտկվի այս պահին բուֆետներում առկա իրավիճակը և հետո անցնենք երկրորդ փուլին»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով, «երկրի երեսին ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել մոդել, որտեղ դպրոցական սնունդը լիովին անվճար է, և այն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից՝ բոլոր խավերի, սոցիալական բոլոր շերտերի համար։

Պետությունը պետք է համապատասխան ենթակառուցվածքներ ապահովի դպրոցներում»։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի 2023 թվականի ուսումնասիրության համաձայն՝ երեխաների ավելի քան մեկ երրորդը՝ 35%-ը, երբեք չեն սնվում դպրոցում գտնվելու ընթացքում, 14%-ը՝ հազվադեպ, իսկ 24%-ը՝ երբեմն: Երեխաները որպես չսնվելու պատճառ ամենից հաճախ նշում են ֆինանսական խնդիրները։

Երեխաների բարեկեցության հետազոտության մասնակիցներին հարցրել են, թե արդյոք երեխաներին պետք է կերակրել դպրոցում: Ծնողների/ընտանիքի անդամների 83.2%-ը դրական է պատասխանել այս հարցին: Դրա հետ մեկտեղ, հարցվածների մեծամասնությունը (74․2%) կցանկանար գումար վճարել դպրոցական կերակրման ծրագրերի համար, եթե այդ գումարն իրենց հասանելի լինի, 10․3%-ն ասել է, որ չի կարող վճարել այդ գումարը, ևս 12․5%-ը կարծում է, որ դպրոցը պետք է կերակրի երեխային անվճար։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի 2019 թվականի տվյալներով՝ Վրաստանում գրեթե յուրաքանչյուր չորրորդ երեխան (24,4%) ապրում է աղքատության մեջ։ Հարցված աշակերտների 77%-ն ասում է, որ դպրոց գալով երբեմն (42%) կամ միշտ (35%) քաղց է զգում, ինչն ուղղակիորեն ազդում է աշակերտների գրագիտության ցածր արդյունքների վրա։

Ծնողների ասոցիացիայի նախաձեռնությամբ այս տարվա հոկտեմբերին ավելի քան 10 000 մարդ խնդրագրով դիմել է ԿԳ նախարարին, որը պետությունից պահանջում է հոգ տանել դպրոցներում առողջ սննդի ծրագիր ներդնելու մասին և անհապաղ դադարեցնել անառողջ սննդի վաճառքը դպրոցների բուֆետներում։   

Ծալենջիխայի մունիցիպալիտետը միակն է Վրաստանում, որտեղ տեղական իշխանությունը առաջին դասարանցիներին սննդով ապահովելու ծրագիր են ներդրել։ 30 հանրակրթական դպրոցի 300 առաջին դասարանցիների սնունդն օրական ֆինանսավորվում է 4 լարիով։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):