Ճիաթուրայի հանքափորները, որոնք «Ջորջիան Մանգանեզից» պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում՝ Թբիլիսիում հացադուլ են սկսել։ Ինչպես հայտնել է Տարիել Միքացաձեն, այս պահին խորհրդարանի շենքի դիմաց բացված վրաններում չորս մարդ է հացադուլ անում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Երեկ ուշ երեկոյան մենք հացադուլ սկսելու որոշում ենք կայացրել։ Չորս հոգի արդեն նստած են այս վրաններում և բողոքում են անժամկետ հացադուլի միջոցով, քանի դեռ ընկերությանը ներկայացված նվազագույն, տարրական պահանջները չեն բավարարվել»,- ասել է Միքացաձեն։
Հանքափորները կոչ են անում քաղաքացիներին այսօր ժամը 19:00-ին միանալ խորհրդարանի մոտ իրենց բողոքի ակցիային և պահանջել պաշտպանել ոչ միայն իրենց, այլև սեփական աշխատանքային իրավունքները։
«Այսօր մենք՝ Ճիաթուրայի բանվորներս, Ճիաթուրայից եկած հանքափորներս, նեղության մեջ ենք, վաղը, եթե այս խնդիրը աշխատաշուկայում լինի, կթակի ձեր դռները, կգա ձեր աշխատատեղեր, դուք ստիպված կլինեք դուրս գալ փողոց և պաշտպանել ձեր իրավունքները փողոցից: Եկեք թույլ չտանք, որ գործատուները մեզ աշխատեցնեն նման ստրկական ռեժիմով, առանց իրավունքի, զոհաբերեն մեր առողջությունը, մեր թանկագին ժամանակը, կոպեկների ու խղճուկ գումարների գնով և մեծ կապիտալ աշխատեն։ Քանի որ Վրաստանի օրենսդրությունը չի կարող իրավիճակն այնպես կարգավորել, որ մենք փողոց դուրս գալու կարիք չունենանք, պետք է միասին կանգնենք, փողոցից, խորհրդարանի շենքից, Ճիաթուրայից և հանրահավաքներով մեր իրավունքները պաշտպանենք»,- ասել է Տարիել Միքացաձեն։
«Ջորջիան Մանգանեզ» ընկերության աշխատակիցների գործադուլը շարունակվում է արդեն 16-րդ օրը։ Գործադուլավորների մի մասը ակցիա է անցկացնում Ճիաթուրայի քաղաքապետարանի դիմաց։ Նրանցից 11-ն արդեն 10-րդ օրն է՝ հացադուլ է հայտարարել, մեկը՝ կարել է բերանը, մյուսը՝ աչքերը, մեկ այլ հանքափոր ինքնավնասել է ձեռքի երակները։
Այն բանից հետո, երբ բողոքի ակցիայի մասնակիցները դիմեցին բողոքի ծայրահեղ ձևերի, «Ջորջիան Մանգանեզը» հայտարարություն է տարածել, ըստ որի ընկերությունը կայացրել է հետևյալ որոշումները.
- Վերադարձ մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը առկա հին աշխատանքային պայմաններին՝ 12-ժամյա աշխատանքային գրաֆիկով,
- Առաջին փուլում աշխատավարձը կբարձրանա 5 տոկոսով։ Ընկերությունը պատրաստ է նաև եկամտաբերության աճին զուգընթաց աստիճանաբար բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը,
- Ընկերությունում աուդիտի անցկացում,
- «Ջորջիան Մանգանեզը» պատրաստ է միաժամանակ ստեղծել համատեղ աշխատանքային հանձնաժողով, որը կուսումնասիրի աշխատակիցների պահանջները, նրանց խնդիրներն ու առաջացման պատճառները, կքննարկեն իրավիճակը շտկելու ուղիները, կծանոթանան աշխատակիցների աշխատանքային պայմաններին, ինչպես նաև՝ աշխատանքային գործընթացի կազմակերպման հին մեթոդին և ընկերության կողմից պահանջվող նոր աշխատանքային գործընթացի անհրաժեշտությանը և տնտեսական նպատակահարմարության անհրաժեշտությանը։
Գործադուլ անող հանքափորների համար աշխատավարձի 5 տոկոսով բարձրացումն անընդունելի է։ Նրանք համաձայն են առնվազն 20 տոկոս աճի շուրջ, ինչի համար ընկերության ղեկավարությունը պնդում է, որ իրենք բավարար ֆինանսական միջոցներ չունեն։ «Ջորջիան Մանգանեզի» օպերատիվ կառավարման տնօրեն Լաշա Թութբերիձեի խոսքով, աշխատավարձի հավելյալ 15 տոկոս բարձրացումը ընկերության համար տարեկան 10 միլիոն դոլարի ծախս կլինի, իսկ այսօր ֆինանսական վնասի կանխատեսումը կազմում է 12 միլիոն դոլար։