«Դեսպաններից մեկն ասել է, որ վախենում են, որ շատ ռուսներ Վրաստանի տարածքով կմտնեն Եվրամիություն։ ՌԴ քաղաքացուն ԵՄ մուտք գործելու համար վիզա է անհրաժեշտ, եթե նրանք չեն ցանկանում, որ ՌԴ քաղաքացիները մտնեն ԵՄ, թո՛ղ վիզա չտրամադրեն»,- այսպես է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստանի տարածքով Եվրամիություն մտնելու հնարավորություն տալու մասին քննադատությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Կոբախիձեի խոսքով՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև օրական ընդամենը 5 ուղիղ չվերթ է իրականացվում։
«Պարզ վիճակագրություն տալու համար, օրինակ, Ռուսաստանի և Թուրքիայի միջև օրական կա մոտ 100 ուղիղ չվերթ, Ադրբեջանի հետ՝ մոտ 25, Հայաստանի հետ՝ մոտ 25, ընդհանուր առմամբ կա 150 չվերթ։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա օրական 5 չվերթ է իրականացվում։ Հիմա ինքներդ կարող եք դատել, թե ինչ մասշտաբի մասին է խոսքը։ Ինչպե՞ս կարող են Վրաստանում թռիչքները ինչ-որ կերպ դառնալ ռիսկերի հիմք։ Սա դատարկ շահարկում է, դատարկ սուտ։ Ինչպե՞ս կարող է դեսպանը նման բան անել, կամ որևէ քաղաքական գործիչ, որևէ այլ մարդ, ով պետք է զգույշ լինի պետության հանդեպ։ Նման ստերով չի կարելի ինչ-որ PR քայլեր ծրագրել»,- լրատվամիջոցներին ասել է Կոբախիձեն։
Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանի և «Ազիմուտ» ավիաընկերության համասեփականատեր Վիտալի Վանցևը երեկ հայտարարել է, որ Թբիլիսիում ստեղծվում է չորրորդ տարանցիկ հանգույցը՝ Ռուսաստանի քաղաքացիների՝ Եվրոպա թռչելու համար։ Վանցևի խոսքով, իրենց գործընկեր վրացական Georgian Airways ավիաընկերությունը, որի նկատմամբ Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել, լավ առաջարկներ է անում ռուս ուղևորներին տարանցման առումով, մասնավորապես՝ բացում է թռիչքներ դեպի Եվրոպա, այդ թվում՝ Փարիզ, Նիցցա և Հռոմ։
Ի վերջո, Ռուսաստանի քաղաքացիները Ստամբուլից, Երևանից և Բաքվից հետո, Թբիլիսիում կունենան չորրորդ լավ տարանցիկ հանգույցը։ Մենք և Georgian Airways-ը փորձում ենք այն [հանգույցը] կազմակերպել այնպես, որ դա հնարավորինս հարմարավետ լինի մեր ուղևորների համար, որպեսզի նստափոխումը չպահանջի մեկուկես ժամ, երկար ժամանակ», - ասել է Վանցևը։
Ուկրաինայում պատերազմի սկսվելու պատճառով Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական ավիացիոն հատվածի դեմ։ Ռուսական ավիաընկերություններին և ինքնաթիռներին արգելվում է վայրէջք կատարել կամ մեկնել ԵՄ որևէ երկիր, ինչպես նաև թռիչքներ կատարել ԵՄ օդային տարածքով:
Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումից հետո Եվրամիությունը կոչ է արել Վրաստանի իշխանություններին միանալ պատժամիջոցներին։
«Վրաստանի լուրերին» տված հարցազրույցում՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը ասել է, որ ուղիղ չվերթները Ռուսաստանի քաղաքացիներին ելք են տալիս դեպի Եվրոպա, քանի որ Եվրոպան փակել է իր օդային տարածքը Ռուսաստանի քաղաքացիների համար։
«Ուղիղ չվերթները նրանց համար հետևի դուռ է բացում դեպի Եվրոպա: Կրկին կարևոր է, որ Ռուսաստանի քաղաքացիները հասկանան, որ իրենք մեկուսացված են, քանի որ իրենց կառավարությունը նախընտրեց գնալ պատերազմի․․․ Այնպես որ, ուղիղ չվերթներ տալը դեպի Թբիլիսի, իսկ հետո՝ Ֆրանսիա կամ Գերմանիա մեկնելու միջոցներ, Ռուսաստանի քաղաքացիներին ստիպում է մտածել, որ ամեն ինչ նորմալ է։ Սա նորմալ չէ։ Հենց նրանց կառավարությունն է ոչնչացրել խաղաղությունն ու կայունությունը, որի կառուցման համար մենք բոլորս այդքան շատ բան ենք արել վերջին 75 տարիների ընթացքում»,- հայտարարել է Քելի Դեգնանը։
Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է 2019 թվականի հունիսի 21-ին՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթները արգելելու մասին որոշումը։ Բացի այդ, չեղարկվել է Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո, թեև Մոսկվան չի բացառում, որ հաջորդ քայլը կարող է լինել դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը։