Եթե ​​ռուսներն այստեղ բիզնես ունենան, Պուտինի ներխուժման հավանականությունը քիչ կլինի. Գորիի սակրեբուլոյի նախագահ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Եթե տրամաբանորեն մտածենք, որ ՌԴ քաղաքացին գա այստեղ և բիզնես ունենա, գուցե Պուտինը ավելի զգույշ լինի, որ չներխուժի ու չռմբակոծի, ինչպես դա արեց 2008 թվականին։ Եթե տրամաբանենք․․․ Պատերազմ սկսելու նրա պատճառը միշտ էլ իր ռուսալեզու քաղաքացիներին պաշտպանելն է եղել, և եթե նրանք հիմա այստեղ բիզնես ունենան և ոչնչացնի նրանց այդ բիզնեսը, ես ճիշտ չեմ համարում, և հենց տրամաբանությունը, որ նա ռմբակոծի սեփական ժողովրդին ավելի քիչ ընդունելի է»,- ասել է «Վրացական երազանքից» Գորիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Դավիթ Ռազմաձեն տեղական «TV Մոնիտորինգ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

2022 թվականին Վրաստանում ստեղծվել է մոտ 15 000 ռուսական ընկերություն, ինչը 16 անգամ ավելի է 2021 թվականի ցուցանիշից։ Ընկերությունների 95%-ը անհատ ​​ձեռնարկություններ են։ 2022 թվականի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ կար 22 400 ռուսական ընկերություն, որոնց 66%-ը գրանցվել է Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո։

Անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիները վրացական բանկերում բացել են ավելի քան 60 հազար հաշիվ, իսկ նրանց ընթացիկ հաշիվներում և ավանդներում տեղաբաշխված գումարը 2021 թվականի համեմատ աճել է գրեթե 4 անգամ և հասել 2․8 միլիարդ լարիի։

Այս տարվա մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է 2019 թվականի հունիսի 21-ին կայացրած՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթները արգելելու մասին որոշումը։ Բացի այդ, չեղարկվել է նաև Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը։

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը և վրացական Georgian Airways-ը մայիսի վերջից թռիչքներ են իրականացնում Մոսկվայի և Թբիլիսիի միջև։ Սկզբում ավիաընկերություններն իրականացնում էին օրական մեկ չվերթ, սակայն հուլիսի 5-ից «Ազիմուտը» թռչում է օրական երկու անգամ, իսկ հուլիսի 6-ից Georgian Airways-ը շաբաթական չորս նոր չվերթ է ավելացրել։ Ռուսական մեկ այլ Red Wings ավիաընկերությունը շաբաթական երեք անգամ թռիչքներ է իրականացնում Մոսկվա-Քութայիսի ուղղությամբ, շաբաթը երկու անգամ՝ Սոչի-Թբիլիսի ուղղությամբ։

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») թույլտվություն է տվել շաբաթական 284 չվերթ իրականացնել Ռուսաստանի և Վրաստանի քաղաքների միջև։ Խոսքը Վլադիկավկազից, Մախաչկալայից, Կրասնոդարից, Նիժնի Նովգորոդից, Սամարայից և այլ քաղաքներից Թբիլիսիի, Բաթումիի և Քութայիսիի ուղղությամբ թռիչքների մասին է։ Նոր թռիչքներ իրականացնելու համար ռուսական ավիաընկերությունները պետք է ստանան Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության թույլտվությունը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։