Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության միջազգային օրը, լրատվամիջոցների ներկայացուցիչները ակցիա են անցկացրել Վրաստանի նախագահի նստավայրի դիմաց և կոչ արել Սալոմե Զուրաբիշվիլիին ներում շնորհել «Մթավարի արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային: Մայիսի 16-ին կլրանա Գվարամիայի ձերբակալության մեկ տարին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ոչ ոք չպետք է հետապնդվի ժողովրդավարական հասարակության մեջ կարծիքի և արտահայտվելու ազատության համար։ Նիկա Գվարամիան խղճի բանտարկյալ է, նա այն անձնավորությունն է, ով ներկայումս գտնվում է բանտում իր խմբագրական քաղաքականության և լրագրողական գործունեության պատճառով։ Նրա հետ ոչ մի կապ չունի ներկայացված մեղադրանքը։ Սրանով իշխանությունը հանրությանն ասում է, որ եթե ես ուզում եմ վնասազերծել ինձ համար անընդունելի մարդուն և բանտ նստեցնել, ապա անպայման կգտնեմ պատճառը և կպատժեմ նրան»,- ասել է լրագրող Զվիադ Քորիձեն։
«Մենք երկար ժամանակ սպասում ենք, որ նա ներում կշնորհի, բայց մինչ այժմ նախագահը չի արդարացնում այս սպասելիքը։ Երբ երկրում ունենք քաղբանտարկյալներ, և նախագահը ի հայտ է գալիս որպես շատ եվրոպամետ, մեզ մոտ հարց է առաջանում, մտածում ենք՝ ինչի՞ն է սպասում, ինչքա՞ն կարող է քաղբանտարկյալը նստել բանտում։ Սա մեզ համար անհասկանալի է»,- նշել է հետաքննող լրագրող և «Մոնիտոր» ստուդիայի խմբագիր Նինո Զուրիաշվիլին։
Այսօր համատեղ հայտարարություն են տարածել հասարակական կազմակերպությունները: Հայտարարությունը ստորագրողները մի կողմից կոչ են անում Վրաստանի նախագահին ներում շնորհել «Մթավարի արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային, իսկ մյուս կողմից՝ Վրաստանի Գերագույն դատարանին՝ քննարկել ընթացող 2018 թվականի Նիկա Գվարամիայի դեմ հարուցված քրեական գործը ժամանակին, օբյեկտիվ և անաչառ:
Հայտարարության համաձայն՝ Գվարամիայի դեմ հարուցված գործն ամբողջությամբ խարխլում է նրա արդար դատաքննության իրավունքը, թուլացնող ազդեցություն է թողնում խոսքի ազատության վրա և ստեղծում է ազատ տարածության նեղացման նախադեպ, որն ազդում է երկրում բազմակարծիք մեդիա միջավայրի գոյության վրա։
Հայտարարության մեջ ընդգծված նշվում է, որ Նիկա Գվարամիայի ազատազրկման հարցն ուղղակիորեն կապված է 12 պայմաններից մեկի հետ, որը պետք է կատարի Վրաստանը՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
Մարտի վերջին, Վրաստանի նախագահը Նիկա Գվարամիային ներում շնորհելու վերաբերյալ հայտարարել էր, որ ինքը անձնական ոչինչ չունի նրա դեմ և այդ հարցը բաց է։ Բացի այդ, Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ ներում շնորհելը նախագահի հայեցողական իրավունքն է և «դա պետք է լինի ազատ որոշում» և «միակ զսպող գործոնը անավարտ առաջարկություններն են կամ ճնշումները»։։
2022 թվականի նոյեմբերի 2-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանի կոլեգիան անփոփոխ թողեց «Մթավարի արխիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի մեղադրական դատավճիռը պատժի մասով և նրան դատապարտեց 3,6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը մասնակիորեն փոխել է առաջին ատյանի դատավճիռը: Մասնավորապես, Գվարամիան կալանավորվել է՝ «Ռուսթավի 2»-ին պատկանող ավտոմեքենան անձնական նպատակներով օգտագործելու համար (պաշտոնական դիրքի չարաշահում), քանի որ Թբիլիսիի քաղաքային դատարանը 2022 թվականի մայիսի 16-ի դատավճռով նրան մեղադրանքի երկրորդ դրվագի՝ «Ռուսթավի 2»-ին 6 763 509 լարիի վնաս պատճառելու համար, սահմանել է 50 հազար լարի տուգանք: Վերաքննիչ դատարանն այս մասով փոխել է Գվարամիայի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և նրան դատապարտել ազատազրկման: Նիկա Գվարամիայի գործը բողոքարկվել է Գերագույն դատարանում: Անցել է չորս ամիս, իսկ վճռաբեկ բողոքի քննարկումը դեռ չի սկսվել։
Այս թեմայով՝
Միջավայրը գնալով թշնամական է դառնում. Վրաստանը մամուլի ազատության ինդեքսով զբաղեցնում է 77-րդ տեղը