Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության և Եվրամիության անդամ երկրների դեսպաններին, որոնք քննադատում են այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքը, հրավիրում է բանավեճի ուղիղ եթերում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Վարչապետը ռազմավարական գործընկերների ներկայացուցիչներին մեղադրում է դիվանագիտության չափանիշները խախտելու մեջ և ասում.
«Վերջին տարիներին Վրաստանում ներդրված պրակտիկայի համաձայն՝ օտարերկրյա դիվանագետները շարունակում են ակտիվորեն մասնակցել երկրում ընթացող քաղաքական բանավեճերին։ Նրանք հատկապես ինտենսիվորեն փորձում են համատեղել օրենսդիրի գործառույթը, ակտիվորեն մասնակցել օրինաստեղծ գործընթացին և թելադրել ներկայացուցչական ժողովրդավարության հիմնական մարմնին՝ վրաց ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանին, թե որ օրենքներն ընդունել, որոնք՝ ոչ։
Թեև քաղաքական ընդդիմությանը փոխարինելու այս պրակտիկան չի համապատասխանում դիվանագիտության չափանիշներին, սակայն հաշվի առնելով ընդդիմության քաղաքական և ինտելեկտուալ ռեսուրսների սղությունը, մենք դա կարող ենք որոշ չափով հասկանալ։ Սակայն մենք չենք կարող հասկանալ համատարած պրակտիկան, երբ օտարերկրյա դիվանագետները փակ դռների հետևում չեն կարողանում փաստարկներով պատասխանել մեր փաստարկներին և այնուամենայնիվ հանրային տարածքում անհիմն քաղաքական հայտարարություններ են անում։
Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ օտարերկրյա դիվանագետների քննադատական հայտարարությունները ռուսական օրենքի վերաբերյալ զուրկ են «որևէ փաստարկներից և հիմնավորումներից»։
«Անհիմն քննադատությունը, որը հաճախ ենք լսում օտարերկրյա դիվանագետներից, հասարակության կողմից ընդհանրացվում է համապատասխան երկրներին, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում։ Վրացական հասարակությունը պետք է վստահություն պահպանի գործընկեր երկրների նկատմամբ, ինչի մասին հոգալը մեր պարտքն ու պարտականությունն է։
Դեսպանները պարբերաբար պահանջում են փակ հանդիպումներ։ Մենք երբեք չենք հրաժարվել հանդիպումներից և պատրաստ ենք ապագայում փակ հանդիպումների։ Սակայն, քանի որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի շուրջ ծավալված ոչ թափանցիկ քաղաքական քննարկումը վնասում է վրաց հասարակության վստահությունը մեր գործընկեր երկրների նկատմամբ, առաջարկում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության և ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանրային քննարկում անցկացնել այս օրենքի նախագծի շուրջ։
Վստահ եմ, որ կառավարության ղեկավարների և դեսպանների թեմատիկ քննարկման ուղիղ հեռարձակման պայմաններում վրաց հասարակությունը շատ ավելի հստակ պատկերացում կկազմի օրենքի նախագծի էության և պետական ինքնիշխանության պաշտպանության նպատակով այն ընդունելու անհրաժեշտության մասին»,- ասվում է Իրակլի Կոբախիձեի հայտարարության մեջ։
Անցյալ շաբաթ Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել էր, որ քաղաքացիական հասարակությունը և անկախ լրատվամիջոցները սահմանափակող օրենքը, որը «Վրացական երազանքը» ցանկանում է ընդունել թափանցիկության պատրվակով, լավ չէ, այն ոչ եվրոպական է, ոչ ամերիկյան։ Դիվանագետն ասել է, որ խոսքի ազատությունը հատկապես անհրաժեշտ է Վրաստանին՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկրի։
ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը բացատրել է, որ իշխող կուսակցության օրինագիծը նման չէ ամերիկյան օրենսդրությանը։ ԱՄՆ-ը մտահոգված է, որ օրենքի նախագիծը կշեղի Վրաստանը եվրոպական ճանապարհից և բացասաբար կանդրադառնա տեղական քաղաքացիական հասարակությունների՝ «ամեն օր վրաց ժողովրդին օգնելու» կարողության վրա։
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Ղասրին ասում է, որ «թափանցիկությունը չպետք է օգտագործվի որպես քաղաքացիական հասարակության ազատությունը սահմանափակելու գործիք»։
Մեծ Բրիտանիայի դեսպանությունը նույնպես քննադատել է ռուսական օրենքը։ Նրանց տարածած հայտարարության մեջ նշվում է, որ եթե օրենքը վերջնականապես ընդունվի, այն վտանգ կստեղծի Վրաստանի բարեկամների և ռազմավարական գործընկերների համար՝ շարունակելու նպաստել Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը։