«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունման դեմ բողոքի ցույցերի հիմնական նպատակը իշխանությունը բռնի կերպով տապալելն էր։ Նրա խոսքով՝ այս ծրագիրը ձախողվել է, քանի որ դրան հակադրվել է մարդասիրական պետական համակարգը։ Օրեր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թբիլիսիում տեղի ունեցող զարգացումները համեմատել էր Կիևի «մայդանի» հետ և ասել, որ օրենքն ընդամենը պատրվակ էր բռնի իշխանափոխություն անելու փորձի համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը որևէ առնչություն չուներ ռուսական օրենքի հետ։ Արմատական ընդդիմության և նրա հովանավորների կողմից իրականացվող արշավը այսպես կոչված ռուսական օրենքի մասին սկզբից մինչև վերջ հիմնված էր ստի վրա։
Հազարավոր մարդկանց համոզեցին բողոքել դեռ չկարդացած օրենքի դեմ, որի միակ նպատակը հենց նրանց տեղեկացնել էր NGO-ների [հասարակական կազմակերպությունների] մասին։ Դա դարի PR խարդախությունն էր, որի հիմնական նպատակը բռնության միջոցով իշխանությունը տապալելն էր։
Այս ծրագիրը ձախողվեց, քանի որ դրան հակադրվեց մարդասիրական, բայց շատ ուժեղ պետական համակարգը, որը կանգնած է և շարունակում է ամուր կանգնած մնալ Վրաստանի պետական անվտանգության պահակակետում։ Ինչ վերաբերում է ռուսական գործոնին, ապա մենք ողջ պատասխանատվությամբ ցանկանում ենք արձանագրել, որ եթե արմատական ընդդիմությունը իր հեղափոխական ծրագրերը իրականացներ նախանցած տարի, անցյալ տարի կամ այս տարի, ապա այսօր Թբիլիսիում կանգնած կլինեին ռուսական տանկերը։ Նրանք ռուսական տանկերը Վրաստան ճիշտ այնպես էին բերելու, ինչպես դա արեցին 2008 թվականին: Այսօր հենց «Վրացական երազանքն» է երաշխավորում, որ երկրորդ ճակատի սցենարը չի իրականացվում Վրաստանում»,- ասել է Կոբախիձեն այսօր կայացած ճեպազրույցում։
Խորհրդարանական մեծամասնության անդամները, որոնք ձևականորեն դուրս են եկել «Վրացական երազանքից» և ձևավորել են «Ժողովրդի ուժը» շարժումը, նախաձեռնել էին երկու օրինագիծ, որոնց համաձայն օտարերկրյա ֆինանսավորում ստացող անկախ լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները պարտավոր էին գրանցվել որպես «գործակալ»։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծով Արդարադատության նախարարությանը լիազորություն էր տրվում ստուգել ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները, մշակել անձնական տվյալները և տուգանել 25 000 լարիով, իսկ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագիծը օրենքը խախտողների համար նախատեսում էր նաև մինչև 5 տարվա ազատազրկում։
«Վրացական երազանքը» մարտի 7-ին 78 պատգամավորի աջակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որին հաջորդել են բազմահազարանոց բողոքի ցույցեր Ռուսթավելիի պողոտայում։ Ներքին գործերի նախարարությունը ցրել է խաղաղ ցուցարարներին՝ օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլ միջոցներ։ Ակցիան ցրելու ժամանակ ստացած վնասվածքների պատճառով հանրահավաքի մասնակիցներից մեկը կորցրել է մեկ աչքի տեսողությունը։ Ոստիկանությունը վարչական կարգով ձերբակալել է 133 քաղաքացու, իսկ մեկին՝ քրեական կարգով։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ շարունակվում է բռնության դեպքերի հետաքննությունը Քրեական օրենսգրքի 353 պրիմա և 187 հոդվածներով, որոնք վերաբերում են ոստիկանների վրա հարձակումներին և այլոց գույքին վնասելուն։
Քաղաքացիների բողոքի արդյունքում «Վրացական երազանքը» ստիպված եղավ հրաժարվել ռուսական օրենքներից. մարտի 10-ին երկրորդ ընթերցմամբ մերժվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, իսկ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագիծը ետ կանչվեց խորհրդարանից:
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Ռուսաստանի Դաշնությունում գործում է 2012 թվականից և օգտագործվում է անկախ լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակությանն ու ընդդիմությանը լռեցնելու համար։