Պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքով, լիբերալիզմը կարող է ուղիղ սպառնալիք լինել Վրաստանի անվտանգության և ինքնիշխանության համար։ Ըստ նրա՝ պահպանողականությունը ներկայիս իշխանության հիմնական գաղափարն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 4 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Ջուանշեր Բուրճուլաձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում խոսել է Հունգարիայում կայացած համաժողովին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցությանը հաջորդած քննադատության մասին։
«Ընդհանուր առմամբ, ես այլընտրանք չեմ տեսնում։ Պահպանողական ֆորումին մասնակցելը շատ հաջողված նախագիծ է, և իմ կարծիքով, մեր կառավարությունը, մեր իշխանությունն այլընտրանք չունի, քանի որ լիբերալիզմը, բացի կրոնական և բարոյական պրիզմայից, կարող է ուղղակի սպառնալիք լինել մեր անվտանգության և ինքնիշխանության, կամ դրանց պահպանման համար: Արդյո՞ք մեր ընդդիմախոսները հարցրել են՝ ո՞րն է մեր գենոֆոնդը, ո՞րն է դրա հեռանկարը։ Անշուշտ, սա խթանելով հիմա... Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ուզում եմ մեր ընդդիմախոսներին ցույց տալ այս պրիզմայից... դա կլինի աղետ ու ռիսկեր Վրաստանի ինքնիշխանության համար։ Ես կարող եմ ուղղակիորեն հայտարարել:
Այնպես որ, չունենք այլընտրանք, բացի նրանից, որ, կրկնում եմ, ներքուստ վարչապետը և մեր կառավարությունը սատարում են այս ուղղությանը, և կարելի է ասել, որ պահպանողականությունը մեր կառավարության հիմնական գաղափարն է, ես այլընտրանք չեմ տեսնում անվտանգության տեսանկյունից»,- ասել է Բուրճուլաձեն։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 4-ին մասնակցել է «Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովին», որն անցկացվել է Բուդապեշտում։ Իր ելույթում Ղարիբաշվիլին հոմոֆոբ ուղերձներ է հնչեցրել և ասել, որ իր կառավարությունը Վրաստանում թույլ չի տա «փոքրամասնության բռնություն մեծամասնության նկատմամբ» և չի աջակցի «ագրեսիվ քարոզչությամբ արժեքները փոխելու փոքրամասնության փորձին»։ Նրա խոսքով՝ կան ուժեր, որոնք փորձում են հասնել իրենց նպատակներին՝ «ոչնչացնելով ավանդական, ընտանեկան արժեքները կեղծ ազատությամբ, ԼԳԲՏ քարոզչությամբ, փորձելով օրինականացնել անչափահաս երեխաների սեռափոխությունը՝ շրջանցելով իրենց ծնողներին, որպես նորություն ներկայացնելով այդ ամենը, որը մարդուն կպոկի իր արմատներից, ընտանիքից, ավանդույթից, մշակույթից, պատմությունից»։
Համաժողովի հիմնական բանախոսների թվում է եղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որին քննադատում են Եվրամիությունում իր ռուսամետ դիրքորոշման և հոմոֆոբ քաղաքականության համար։ «Մենք դադարեցրել ենք միգրացիան մեր սահմաններում, դադարեցրել ենք գենդերային քարոզչությունը դպրոցներում և քրտնաջան աշխատում ենք հանուն խաղաղության: Սա պրոգրեսիվ-լիբերալ վարակի դեմ դեղամիջոցն է»,- ասել է Օրբանը։
«Եվրոպական սոցիալիստական կուսակցությունը» (PES) համաժողովին մասնակցելու համար քննադատել է Իրակլի Ղարիբաշվիլիին և որոշել է հունիսին վերանայել «Վրացական երազանքի» կարգավիճակը։ Ինչպես պարզվեց, այս հարցը դեռ մարտին բարձրացրել էր PES-ի նախագահ, Շվեդիայի նախկին վարչապետ Ստեֆան Լոֆենը, երբ «Վրացական երազանքը» կողմ քվեարկեց «գործակալների մասին» ռուսական օրենքի ընդունմանը։
Մայիսի 11-ին «Վրացական երազանքի» քաղխորհուրդը ժողով է անցկացրել է և որոշել՝ հրաժարվել «Եվրոպական սոցիալիստական կուսակցության» դիտորդ անդամի կարգավիճակից։ Կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն դրա պատճառներից մեկը նշել է PES-ի «գաղափարական վերափոխումը»։ Նրա խոսքով, անցած տարիներին PES-ը «հետզհետե հեռանում էր դասական սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունից և անցնում էր կեղծ ազատական հարթակ»։ Կոբախիձեի խոսքով, գաղափարական այս ձևափոխումը անհամատեղելի է «Վրացական երազանքի», «ինչպես նաև վրացական հասարակության» արժեքների և տեսլականների հետ։
«Վրացական երազանքը» PES-ի դիտորդ անդամ է 2015 թվականից։
