Վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ «Վրացական երազանքի» կառավարությունը հաջորդ տարվանից հնարավորություն կունենա թարմացնել հարաբերությունները բոլորի, այդ թվում՝ «Գլոբալ պատերազմի կուսակցության» հետ։ Որպես դրա նախապայման նա նշել է ընտրությունները Վրաստանում և ԱՄՆ-ում և պատերազմի ավարտը Ուկրաինայում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Կոբախիձեն այսօրվա ճեպազրույցում ասել է, որ Նյու Յորքում նախագահ Բայդենի ամենամյա ընդունելությանը իր հրավերի չեղարկման ետևում կանգնած է «Գլոբալ պատերազմի կուսակցությունը»։
««Գլոբալ պատերազմի կուսակցության» ձեռքն ամեն ինչում խառն է։ Ոմանք շատ վրդովված են, որ 2022 թվականից մենք կոնկրետ քայլեր չենք ձեռնարկել, և այս փաստերը հենց այդ զայրույթի արտահայտությունն են։ Դրա համար մենք ասում ենք, որ երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, Վրաստանի նկատմամբ շահերը կփոխվեն, դրանից հետո մենք հնարավորություն կունենանք որակապես վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Այստեղ կհստակեցնեմ, որ մենք պատրաստ ենք այստեղից վերականգնել հարաբերությունները։ Եթե քայլեր կան անելու, այո, բայց մինչև տարեվերջ չենք սպասի։ Սակայն կրկնեմ, որ հաջորդ տարվա սկզբից մենք վստահ ենք, որ ընտրություններից հետո, մեկ այլ ընտրություններից հետո, Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները որակապես կվերակայվեն։
Մենք պետք է հարաբերությունները հարթենք բոլորի հետ, այդ թվում՝ Գլոբալ պատերազմի կուսակցության հետ, երբ շահերը փոխվեն»,- ասել է Կոբախիձեն։
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է պատկերացնում հարաբերությունների որակական փոփոխությունը, վարչապետն ասել է.
«Ուզում եմ պատկերացնեք, թե հաջորդ տարվա սկզբին ինչ վիճակ է լինելու․ ընտրությունները վերջանալու են այստեղ, այնտեղ, դա մեկ։ Երկրորդ՝ Սալոմե Զուրաբիշվիլին այլևս չի լինի Վրաստանի նախագահը, երրորդ՝ մենք կարծում ենք, որ Ուկրաինայում պատերազմն անպայման կավարտվի հաջորդ տարվա առաջին կեսին, և սրանք են այն գործոնները, որոնք ի վերջո հանգեցնում են հարաբերությունների վերակայմանը։ Սրանք են գործոնները, մնացածի համար սպասեք, կտեսնեք՝ ինչ կլինի»:
«Վրացական երազանքի» ներկայացուցիչները վերջին երկու տարիներին դավադրապաշտական ուղերձներ են տարածում «Գլոբալ պատերազմի կուսակցության» գոյության մասին։ Իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ապրիլի 29-ին, ելույթ ունենալով համախոհների հետ հանդիպմանը, ասել է, որ «Գլոբալ պատերազմի կուսակցությունը» վճռորոշ ազդեցություն ունի ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Եվրամիության վրա, և նրա համար «Վրաստանն ու Ուկրաինան ունեն միայնի թնդանոթի մսի նշանակություն»։ Նրա խոսքով՝ «Գլոբալ պատերազմի կուսակցության»՝ Վրաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառն այն է, որ չնայած մեծ ջանքերին, նա չկարողացավ Վրաստանը վերածել երկրորդ ճակատի, ինչին գործակալների իշխանության վերադառնալու պայմաններում շատ հեշտությամբ կհասներ»։
Բիձինա Իվանիշվիլին «Գլոբալ պատերազմի կուսակցությանը» մեղադրում է շանտաժի մեջ և դրա հետ կապում շվեյցարական Credit Suisse բանկի հետ ունեցած ֆինանսական կորուստը։
Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը հոկտեմբերի 1-ին արձագանքել է այս թեմային և ասել, որ Իվանիշվիլին գիտի, որ Credit Suisse-ի հետ կապված գումարները գտնվում են ոչ թե Ամերիկայի, այլ Բերմուդների և Սինգապուրի դատարանների ձեռքում, բայց նա այլ կերպ է ներկայացնում իրականությունը վրաց բնակչությանը։ «Ինչո՞ւ է նա վրացիներին այլ պատմություն պատմում»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։ Պատասխան նամակում Բիձինա Իվանիշվիլին գրել է, որ բանկային հաշիվը թալանելու և ֆինանսական շանտաժի ետևում կանգնած է ոչ թե ԱՄՆ-ը կամ Եվրամիությունը, այլ «Գլոբալ պատերազմի կուսակցությունը», որը սկզբունքային ազդեցություն ունի նրանց քաղաքական գործիչների և բյուրոկրատների վրա։