Մի գործակալ ներում շնորհեց մեկ այլ գործակալի․ Կոբախիձեն Գվարամիայի ազատ արձակման մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է «Մթավարի արխի» հեռուստաալիքի հիմնադիր և գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի ներմանը և նախագահի որոշման մասին ասել է, որ «մի գործակալ ներում է շնորհել մեկ այլ գործակալի»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մենք հույս ունեինք, որ նախագահը դա չէր անի, չէր գնա այդ քայլին։ Սակայն, ցավոք, Վրաստանի նախագահը հաստատել է, որ համաձայն է իր մասին Նիկա Գվարամիայի այն ժամանակվա ասածի հետ։ Սա շատ տխուր իրադարձություն է։

Փաստորեն, ստացվում է, որ մի գործակալ մեկ այլ գործակալի ներում է շնորհել։ Սա վկայում է ևս մեկ բանի մասին, որ կան ուժեր, որոնք ցանկանում են բևեռացում հրահրել Վրաստանում։

Նախագահն անգամ վրաց հասարակությանն արժանի չհամարեց, որպեսզի բացատրեր իր որոշման պատճառները։ Պարզվեց, որ դեռ մեկ ամիս առաջ մի քանի եվրոպատգամավորներ ներման մասին տեղեկություն ունեին, այսինքն՝ Վրաստանի նախագահն իրեն հաշվետու է համարում ոչ թե վրաց հասարակության, այլ օդիոզ եվրախորհրդարանի ու նրանց հովանավորների առաջ։ Սա ցույց է տալիս, թե ում թելադրանքով է գործում Վրաստանի նախագահը։ Նա գործում է ոչ թե Վրաստանի բնակչության թելադրանքով, ընտրողների թելադրանքով, այլ արտաքին թելադրանքով»,- ասել է Կոբախիձեն։

Նրա գնահատմամբ՝ Նիկա Գվարամիայի ազատ արձակումը քայլ է դեպի բևեռացում․ «Չեմ կարող ասել, որ դա որևէ էական ազդեցություն կունենա քաղաքական գործընթացների վրա, բայց բոլորդ հիշում եք, որ Գվարամիան երկրի գլխավոր բևեռացնողն էր՝ անձ, ով ամենաշատն է նպաստել բևեռացմանը»:

Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 21-ին ներում է շնորհել «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային, ով 2022 թվականի մայիսի 16-ին դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Ինչպես հայտարարել է Զուրաբիշվիլին, այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը անընդունելի է ճանաչել Գվարամիայի վճռաբեկ բողոքը և դրանով իսկ սպառել բոլոր իրավական քայլերը։

«Չեմ կարծում, որ նա իրականում դա արել է ինձ համար: Նա դա արեց իր երկրի համար, որի նախագահն է, և կարծում եմ, որ դա իսկապես ավելացնում է նրա արժանապատվությունը: Ես չեմ պատրաստվում համառ լինել իմ սխալի հարցում։ Անկեղծ ասեմ, ինձ դուր չի գալիս հայտնի տեսահոլովակներում նրա դեմ արտահայտած իմ կարծիքները, որոնք խիստ կասկածում եմ, որ այս օրերին նրա դեմ կօգտագործվեն։ Կնոջ հետ այդպես վարվելը նողկալի բան է։ Ցավում եմ և դրա համար ներողություն եմ խնդրում նրանից»,- ասել է Գվարամիան ազատ արձակվելուց հետո։

Նախագահի որոշումը ողջունել են Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները և Եվրախորհրդարանի անդամները։ Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնի կարծիքով՝ Վրաստանը մեկ քայլով մոտեցել է ԵՄ-ի թեկնածությանը։

Հունիսի 21-ին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին բանավոր զեկույց է ներկայացրել Վրաստանի կողմից 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ։ Նրա խոսքով, Վրաստանը որևէ առաջընթաց չի գրանցել այն հանձնարարականի հարցում, որը վերաբերում է ԶԼՄ-ների բազմակարծությանը և լրատվամիջոցների սեփականատերերի դեմ քրեական ընթացակարգերին։ Քաղաքական բևեռացման խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը գնահատվել են որպես որոշակի առաջընթաց։ 12 հանձնարարականների կատարման դեպքում Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել։ Կատարողականի մասին վերջնական հաշվետվություն կպատրաստվի հոկտեմբերին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):