Վրաստանի կառավարությունը համարում է, որ Georgian Airways-ի և նրա հիմնադիր Թամազ Գաիաշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Ուկրաինայի կառավարության որոշումը քաղաքական և ոչ բարեկամական որոշում է։ Այս մասին այսօր կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցում ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Պետք է միանշանակ ասել, որ սա իսկապես քաղաքական որոշում է։ Մենք տեսնում ենք, որ չափազանց շատ երկրների ավիաընկերություններ են չվերթներ իրականացնում դեպի Ռուսաստան, և նման արձագանք կամ որոշում Ուկրաինայի իշխանությունների կողմից չի եղել։
Ցավալի է, որ ականատես եղանք Ուկրաինայի իշխանությունների հերթական շատ ոչ բարեկամական որոշմանը։ Նման փաստեր ունեցել ենք նախորդ դեպքերում, երբ Վրաստանի մի քանի քաղաքացիների նկատմամբ Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցներ սահմանեցին։ Դա բացարձակապես անընդունելի է, այն չի տեղավորվում երկրների հարաբերությունների չափանիշների մեջ, որը ունեն Վրաստանն ու Ուկրաինան»,- ասել է Դավիթաշվիլին։
Էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ վրացական ընդդիմության «մատը խառն է» Georgian Airways-ի և Թամազ Գաիաշվիլիի դեմ պատժամիջոցներ կիրառելու մեջ. «գուցե հենց դա է այն որոշման հիմքը, որը կայացվել է, երբ տրամադրվում է ոչ ճիշտ տեղեկատվություն և, համապատասխանաբար, ընդունվում են այնպիսի որոշումներ, որոնք վնասում են երկու երկրների հարաբերությունները»,- ասել է Դավիթաշվիլին
Ուկրաինայի իշխանությունների որոշման առնչությամբ Ուկրաինայի արտաքին գործերի ժամանակավոր ներկայացուցիչը բացատրություն ստանալու համար կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն։ Ինչպես հայտարարել է նախարարությունը, «հանդիպմանը անհանգստություն և մտահոգություն են հայտնել նշված որոշման կապակցությամբ, որը, վրացական կողմի գնահատմամբ, անհիմն է»։ Կիևում Վրաստանի դեսպանը նույնպես մտահոգություն է հայտնել այս հարցով։
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հուլիսի 1-ին որոշում է կայացրել պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակի ընդլայնման մասին, որը հրամանով հաստատել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի և Ուկրաինայի դեմ պատերազմի հետ կապի պատճառով պատժամիջոցների են ենթարկվել 190 ֆիզիկական անձինք և 290 ընկերություններ, այդ թվում՝ Թամազ Գաիաշվիլին և Georgian Airways-ը։ Գաիաշվիլին այդ որոշումը անվանել է անհեթեթ և հույս հայտնել, որ «այդ անարդար և անհիմն որոշմանը կհետևի Վրաստանի կառավարության անմիջական և հայելային արձագանքը»։
«Georgian Airways»-ը մայիսի 20-ից սկսել է կանոնավոր չվերթներ իրականացնել Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ի հրամանագրով չեղյալ հայտարարեց գրեթե չորս տարի առաջ Վրաստանի հետ ուղիղ չվերթները դադարեցնելու որոշումը։ Բացի այդ, Պուտինը չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար 23 տարի գործող վիզային ռեժիմը։
Վրաստանի նախագահը Ռուսաստանի հետ ուղիղ չվերթներ իրականցնելու պատճառով Georgian Airways-ին բոյկոտ է հայտարարել։ Ինչպես ասել է Սալոմե Զուրաբիշվիլին, սա մի ավիաընկերություն է, որը յուրաքանչյուր կառավարության օրոք «հարստանալու համար օգտվում է պետությունից»։
