«Իսկապես, ոչ մի միություն ինձ համար արժեք չունի, որը կարող է վնասել իմ երկրի շահերը, վաղվա օրը, անկախությունն ու ինքնիշխանությունը, ինչի համար իմ նախնիները պայքարել են և արյուն են թափել»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ խոսելով «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի վերաբերյալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Կալաձեի խոսքով՝ ոչ մեկին հնարավորություն չեն տալու խարխլել երկրի շահերն ու ինքնիշխանությունը։
«Ցանկացած միություն, որը դեմ է ու խոչընդոտում է երկրի զարգացմանը, ինքնիշխանությանը, պետականությանը, անշուշտ ինձ համար արժեք չունի: Շատ պարզ հարց ունեմ՝ երբ խոսում ենք Եվրամիությանն անդամակցելու մասին, ինչո՞ւ է այս օրենքի նախագիծը խանգարում դրան։ Ինչ-որ մեկը ինձ մի փաստարկ թող բերի։
Մենք ողջունում ենք բոլոր լավ նախագծերի իրականացումը, ինչպես կարող է նորմալ մարդը միջամտել կամ չնպաստել, բայց երբ խոսքը վերաբերում է ծայրահեղականների ֆինանսավորմանը, հեղափոխության ֆինանսավորմանը, պետությանը խարխլելուն, պետությունը կկանգնի համապատասխան բարձրության վրա, ամեն ինչ կանի, որ դա թույլ չտա, ով էլ լինի, որտեղից էլ որ գա ֆինանսավորումը։
Թափանցիկությունը միշտ կարևոր է: Ես հարգում եմ բոլորին՝ Գերմանիային, Ամերիկային։ Ինձ համար ամենակարևորն իմ երկիրն է, թե ինչ կասեն մարդիկ»,- ասել է Կախա Կալաձեն։
Վրաստանի ռազմավարական գործընկերները պնդում են, որ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը սպառնալիք է երկրի՝ Եվրամիությանն ինտեգրման համար։
Ապրիլի 11-ին Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ «Վրացական երազանքի» կողմից ներկայացված օրինագիծը անհամատեղելի է եվրոպական արժեքներին, և եթե այն ընդունվի, Եվրահանձնաժողովի համար շատ դժվար կլինի դրական գնահատական տալ։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն արդեն կոչ են արել Եվրահանձնաժողովին՝ հետևել, թե արդյոք Վրաստանի իշխանությունների որոշումները համապատասխանում են թեկնածու երկրի կարգավիճակին։
ԱՄՆ Պետդեպարտամենտում նույնպես հայտարարել են, որ ուժի մեջ մտնելու դեպքում ռուսական օրենքը Վրաստանին կշեղի եվրոպական ճանապարհից։ Մեթյու Միլլերի խոսքով՝ օրենքը կվնասի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում են Վրաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու ուղղությամբ և կխոչընդոտի անկախ լրատվամիջոցների աշխատանքը։
«Վրացական երազանքը» վերադարձրեց այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, որը մերժվել էր մեկ տարի առաջ՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների արդյունքում։ Այն ժամանակ իշխանության կողմից եղել էր խոստում, որ օրինագիծն «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» է հետ կանչվել խորհրդարանից։ Օրենքի նախագծի տեքստը նույն է՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալ»-ը փոխարինվել է «օտար ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։
Ռուսական օրենքը հակասում է ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու համար Վրաստանի իշխանությունների համար սահմանված 9 պայմաններից առնվազն երկուսին՝ քաղաքացիական հասարակության ազատ գործունեության ապահովմանը և ԵՄ-ին և նրա արժեքներին ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին: