Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագիծը չի համապատասխանում ԵՄ նորմերին. Բորել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ խորհրդարանական մեծամասնության անդամների նախաձեռնած արտաքին ազդեցության գործակալների մասին օրենքի նախագիծն անհամատեղելի է Եվրամիության նորմերի և արժեքների հետ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ու պահպանումը, ինչպես նաև լրատվամիջոցների ազատության ապահովումը ժողովրդավարության հիմքն է։ Այն նաև էական նշանակություն ունի ԵՄ-ին միանալու գործընթացի համար և 12 հանձնարարականների մաս է կազմում, մասնավորապես 7-րդ՝ ԶԼՄ-ների ազատության և 10-րդ առաջնահերթության՝ քաղաքացիական հասարակության ներգրավվածության վերաբերյալ:

Եվրամիությունն աջակցում է Վրաստանի ջանքերին՝ ուղղված բարեփոխումների իրականացմանը, որոնք պատասխանում են երկրի զարգացման և ԵՄ անդամակցության ձգտումներին, ինչպես դա նշված է Վրաստանի Սահմանադրության մեջ:

Օրենքի նախագծի ընդունումն անհամատեղելի է լինելու Եվրամիության նորմերի և արժեքների հետ:

Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքական առաջնորդներին ընդունել և իրականացնել բարեփոխումներ, որոնք համահունչ են Եվրամիությանն անդամակցելու հայտարարված նպատակին, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը»,- ասված է Ջոզեֆ Բորելի մամուլի խոսնակի հայտարարության մեջ։

Փետրվարի 20-ին Վրաստանի խորհրդարանի բյուրոն կողմ է քվեարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացակարգ սկսելուն՝ չնայած այն հանգամանքին, որ օրինագիծը չուներ իրավաբանական բաժնի եզրակացությունը։ Մինչ այս առկա պրակտիկայի համաձայն, առանց այս եզրակացության ներկայացված օրենքի նախագիծը բյուրոյի կողմից վերադարձվել է հեղինակներին։

Բյուրոյի նիստին զուգահեռ, առցանց լրատվականների լրագրողները բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի շենքում և պատգամավորներին կոչ արել՝ անգամ չքննարկել «Ժողովրդի ուժի» ներկայացրած ռուսական նախագիծը։ Վրաստանում գործող շուրջ 300 հասարակական, համայնքային և լրատվական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ օրենքի նախագիծն ուղղված է երկրի քաղաքացիների դեմ։

  • Օրենքի նախագծով օտարերկրյա ազդեցության գործակալ է համարվում ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձը (հասարակական կազմակերպությունը) և լրատվամիջոցը, որի եկամտի 20%-ից ավելին ստացվում է արտերկրից, բացառությամբ վարչական մարմինների (պետական ​​կամ մունիցիպալ մարմնի/հաստատության) կամ մարզական ազգային ֆեդերացիաների կողմից ստեղծված կազմակերպությունների:
  • Նման իրավաբանական անձինք ունենալու են ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու պարտավորություն, որը, այդ թվում ներառում է նաև նախորդ օրացուցային տարվա ընթացքում ծախսված ցանկացած գումարի չափի և նպատակի մասին տեղեկության տրամադրում: Օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստրում մուտքագրված տեղեկությունները հրապարակային կլինեն:
  • Օրինագծի համաձայն՝ «օտարերկրյա ազդեցության գործակալին» բացահայտելու համար Վրաստանի արդարադատության նախարարությունը հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, որի շրջանակներում նրան կտրամադրվի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները մշակելու լիազորություն՝ ներառյալ անձնական տվյալները:
  • Մշտադիտարկում սկսելու համար հիմք են հանդիսանում՝ Արդարադատության նախարարության համապատասխան լիազորված անձի որոշումը, նախարարություն ներկայացված գրավոր հայտարարությունը, որը պարունակում է համապատասխան հղում օտարերկրյա ազդեցության կոնկրետ գործակալի մասին:
  • Օրենքի նախագծով նախարարությանը տրվում է նաև 10, 20 և 25 հազար լարի տուգանքներ կիրառելու և կազմակերպությունների գրանցման պարտադրման լիազորություն։

Օրինագծի նախաձեռնողները խորհրդարանական մեծամասնության անդամներն են՝ Սոզար Սուբարին, Միխեիլ Կավելաշվիլին, Դիմիտրի Խունդաձեն, Գուրամ Մաճարաշվիլին, Վիկտոր Ջափարիձեն, Իրակլի (Դաչի) Բերաիան, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան և Զաալ Միքելաձեն։ «Վրացական երազանքը» աջակցում է ներկայացված օրինագծին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ այս օրինագիծը չի ունենա իր աջակցությունը, քանի որ նման օրենքը Վրաստանը կմոտեցնի Ռուսաստանին։

Հանրային պաշտպանի գրասենյակի գնահատմամբ՝ օրենքի նախագիծը չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային պաշտպանության չափանիշներին և անհամատեղելի է ժամանակակից ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքների հետ։

Վրաստանում ԱՄՆ դեսպանատան փետրվարի 20-ի հայտարարության համաձայն՝ «պատահական չէ, որ Կրեմլի թիրախներից մեկը Վրաստանում քաղաքացիական հասարակությունն է»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):