Ուկրաինայի Գերագույն Ռադան (Խորհրդարանը) դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և ԵՄ անդամ երկրների խորհրդարաններին՝ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու անհրաժեշտության վերաբերյալ։ Համապատասխան բանաձևին աջակցել են այսօրվա նիստին ներկա 332 պատգամավորներից 285-ը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Բանաձևի տեքստի համաձայն՝ Ուկրաինայի քաղաքացիների կյանքի և առողջության պահպանման նպատակով Ուկրաինայի Գերագույն Ռադան՝
- կոչ է անում Սալոմե Զուրաբիշվիլիին թույլ տալ Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրո Լուբինեցին մուտք գործել Միխեիլ Սաակաշվիլիի պալատ,
- կոչ է անում Սալոմե Զուրաբիշվիլիին մարդասիրական ակտ իրականացնել և ներում շնորհել Միխեիլ Սաակաշվիլիին՝ հաշվի առնելով նրա ծանր ֆիզիկական վիճակը,
- դիմում է Եվրամիության անդամ երկրների խորհրդարաններին՝ ընդունելու համապատասխան որոշումներ և բանաձևեր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու անհրաժեշտության վերաբերյալ՝ դրանով իսկ հաստատելով մարդու իրավունքների միջազգային չափանիշների պահպանման կարևորությունը։
Հուլիսի 3-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստում Միխեիլ Սաակաշվիլիի հայտնվելուց հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Վրաստանի իշխանությունների ձեռքով սպանում է Ուկրաինայի քաղաքացուն։ Նա պաշտոնական Թբիլիսիին կոչ է արել «դադարեցնել այս վիրավորանքը և համաձայնել Սաակաշվիլիի վերադարձին Ուկրաինա»։ Այս հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար Զելենսկին Ուկրաինայում Վրաստանի դեսպանին հանձնարարել է վերադառնալ Թբիլիսի։ Վրաստանի կառավարությունը բացառում է խորհրդակցությունները։
2021 թվականի հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում ձերբակալված Վրաստանի երրորդ նախագահը առողջական վիճակի պատճառով մեկ տարուց ավելի գտնվում է հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։ Այս տարվա ապրիլին նա դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ժամանակավոր միջոց կիրառելու խնդրանքով, սակայն բուժման համար Լեհաստան տեղափոխվելու խնդրանքը մերժվել էր։
Միխեիլ Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 6 տարվա ազատազրկման պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Նա մեղադրվում է նաև սահմանն ապօրինի հատելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու, նոյեմբերի 7-ի բողոքի ցույցը ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացնելու մեջ։ Երրորդ նախագահը մեղքը չի ընդունում, ասում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում և Պուտինի գերին է։
