Պահպանվում է դանդաղ դինամիկա դեպի վատթարացում. բժիշկների խումբը՝ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ Հանրային պաշտպանի կողմից ստեղծված փորձագետների խումբը նշում է, որ ընդհանուր առմամբ պահպանվում է վատթարացման աստիճանական դանդաղ դինամիկա։ Ըստ բժիշկների՝ հիվանդի նյարդաբանական վիճակը գործնականում անփոփոխ է՝ դեռևս նկատվում է կոգնիտիվ դեֆիցիտ, ատաքսիա, հիպոեսթեզիա, ուժի դիֆուզիոն նվազում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Բժիշկներ Գիորգի Գրիգոլիայի, Գիորգի Կաճարավայի, Թենգիզ Ծուլաձեի, Նինո Զավրաշվիլիի և Աիդա Գոզալովայի ստորագրությամբ այսօր՝ օգոստոսի 10-ին հրապարակված զեկույցում նշվում է, որ Միխեիլ Սաակաշվիլին ունի միկրոցիտային անեմիա, որը խորանում է և կառավարվում է կլինիկայի կողմից արյան և դրա արտադրանքների ներարկումներով։

«Հաշվի առնելով 2023 թվականի մայիսի 22-23-ի տվյալները՝ հեմատոկրիտը եղել է 22%, ռետիկուլոցիտները՝ 0․5% (5‰), ինչը ցույց է տալիս, որ ռետիկուլոցիտների արտադրանքի ինդեքսը 0․1 է և մեծ հավանականությամբ նշանակում է ոսկրածուծի անբավարար արձագանք։ Նման տվյալները բարձրացված ֆերիտինի և նորմալ երկաթի ֆոնին վկայում են խրոնիկ հիվանդության մասին (այս դեպքում՝ սպիտակուցային անբավարարության թերսնուցում՝ սով): Սա ցույց է տալիս հիպոպրոտեինեմիան և հիպոֆիբրինոգենեմիան: Էլեկտրոլիտների անհավասարակշռությունը նույնպես սննդային դեֆիցիտի արտահայտություն է»,- եզրակացրել են մասնագետները։

Ինչ վերաբերում է կլինիկայում պացիենտի կառավարմանը, ապա Հանրային պաշտպանի բժիշկների խումբն այս առնչությամբ առանձնահատուկ նկատառումներ չունի։ Սիմպտոմատիկ բուժումը շարունակվում է, որը, ըստ մասնագետների, պրագմատիկ մոտեցում է։ Բուժող բժիշկները պացիենտի վիճակը գնահատում են կայուն, ուշագրավ, միջին ծանրության։ Փորձագետների կարծիքով, մայիսի 31-ով թվագրված միայն մեկ արձանագրություն է ցույց տալիս, որ իրավիճակը մնում է լուրջ։

«Հատկանշական է, որ 2023 թվականի հուլիսի 14-ից հետո առկա է լեյկոցիտների նվազում (լեյկոպենիա), որը կարող է լինել նաև ոսկրածուծի ճնշման հետևանք, և եթե այս միտումը պահպանվի և հաշվարկի հետ կապված տեխնիկական խնդիր չլինի, ապա սա նշանակում է, որ ոսկրածուծի ճնշումն այժմ ավելի ցայտուն է, քան նախկինում էր, ինչն ընդհանուր առմամբ իրավիճակի վատթարացման նշան է: Լեյկոպենիայի այլընտրանքային խնդիր կարող է լինել նաև թերսնման հետևանքով վիտամին B12-ի և ֆոլաթթվի պակասը, որն այս առումով վկայում է վիճակի վատթարացման մասին։ Այլընտրանքային այլ պատճառներ կարող են լինել, օրինակ՝ վիրուսային վարակը»,- կարդում ենք փորձագետների եզրակացության մեջ։

Բժիշկների խումբը կշարունակի հետևել Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի կառավարման գործընթացին և պարբերաբար, 2-4 ամիս ընդմիջումներով, կշարունակի այցելել հիվանդին, ինչպես նաև ուսումնասիրել բժշկական փաստաթղթերը։ Մեկ այլ այց նախատեսվում է սեպտեմբերին։

6 տարվա ազատազրկման դատապարտված 55-ամյա Միխեիլ Սաակաշվիլին 2022 թվականի մայիսից գտնվում է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։ 2023 թվականի հուլիսի 3-ին՝ Սաակաշվիլին փետրվարից ի վեր առաջին անգամ մասնակցեց իր դատավարությանը։ Կադրերում երևում էր, որ նրա առողջական վիճակը ծանր է։ Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վիլոդիմիր Զելինսկին հայտարարություն է տարածել և կոչ է արել Վրաստանի իշխանություններին Ուկրաինայի քաղաքացուն տեղափոխել Ուկրաինա՝ անհրաժեշտ բուժման և խնամքի համար։ Զելենսկին ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլիին սպանում է Ռուսաստանը՝ Վրաստանի կառավարության ձեռքով։ Նա արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին և ուղարկել Թբիլիսի՝ խորհրդակցությունների։ Դեսպան Գիորգի Զաքարաշվիլին վերադարձել է Թբիլիսի, թեև կառավարությունը բացառում է Սաակաշվիլիի հարցով խորհրդակցությունները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):