Պապուաշվիլին քննադատում է միջազգային կազմակերպություններին Գելա Մթիվլիշվիլիին աջակցելու համար

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հերթական անգամ հարձակվել է «Մթիս Ամբեբի» լրատվականի խմբագիր Գելա Մթիվլիշվիլիի վրա՝ Շովիի ողբերգությունը լուսաբանելու համար և քննադատել է լրագրողների իրավունքների հարցերով աշխատող միջազգային կազմակերպություններին, որոնք անցյալ շաբաթ իշխող կուսակցության ղեկավարությանը կոչ են արել, որպեսզի խորհրդարանի նախագահը անհապաղ դադարեցնի լրագրողների դեմ անձնական հարձակումները և նրանց վարկաբեկելու արշավը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Լրատվամիջոցների ազատության արագ արձագանքման» գործընկերները հայտարարեցին, որ լրագրող Գելա Մթիվլիշվիլիի մասին իմ մեկնաբանությունները «Վրաստանում անկախ լրատվամիջոցների անունը ոչնչացնելու արշավի ընդհանուր ալիքի մի մասն են»։ Հարկ է նշել, որ այդ մեղադրանքները ապատեղեկատվություն են Վրաստանում լրատվամիջոցների ազատության մասին, մասնավորապես, իմ մեկնաբանությունների մասին»,- գրել է Պապուաշվիլին սոցցանցում և ևս մեկ անգամ Գելա Մթիվլիշվիլիին մեղադրել է Շովիի ողբերգության անարդար լուսաբանման մեջ։

«Իմ հայտարարություններից շատերում ես նշել եմ, որ անցյալ օգոստոսին Մթիվլիշվիլիի կողմից Շովիի աղետի լուսաբանումը պարունակում էր չստուգված տեղեկություններ, որոնք կասկածներ են առաջացրել նրա ազնվության և պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ: Ավելի ուշ շվեյցարական անկախ կազմակերպությունը, որն ուսումնասիրել է աղետի պատճառները, հաստատել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության նախնական եզրակացությունը և դրանով իսկ ապացուցել, որ Մթիվլիշվիլիի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ ...նա պնդում էր, որ եթե լիներ վաղ ահազանգման համակարգ, ողբերգությունը չէր լինի։ Այնուամենայնիվ, բազմիցս անկողմնակալ փորձագետները հակառակն են ասել. ոչ մի համակարգ չէր կարող բավականաչափ նախազգուշացնել նման մեծության աղետի մասին:

Ճիշտ է, Մթիվլիշվիլիի հորինած գործն այն մասին, որ վրացական կառավարությունը չկարողացավ կանխել ողբերգությունը, վերջնականապես կարճվեց, սակայն աղետի էպիկենտրոնից նրա կեղծ ենթադրությունները, որոնք հանրությանը ներկայացվեցին որպես փաստեր, սրեց առանց այն էլ ծանր իրավիճակը, որում գտնվում էին աղետի զոհերը և նրանց վշտացած ընտանիքները։ Աղետի մասին նրա հաղորդումը հեռու էր լրագրողական չափանիշներից և մարդկային կարեկցանքից: Սակայն՝

դա նրան չխանգարեց, ավելի ուշ նա իր «բացահայտումները» վերածեց լրագրողական հետաքննություն վերնագրով ֆիլմի, որը նույնիսկ արժանացավ արտասահմանյան որոշ գործակալությունների գովասանքին։

Խորհրդարանի նախագահի խոսքով՝ նման «լրագրողական արտադրանքը» քննադատելը նույնիսկ իրենց պարտավորությունն է՝ «ապագայում ապատեղեկատվության փորձերը» կանխելու համար։

Պապուաշվիլին գրում է, որ Վրաստանն ազատ երկիր է լրագրողների համար, բայց դա չի նշանակում, որ նրանք ազատ են ապատեղեկատվություն տարածելու հարցում։

«Ամեն անգամ, երբ անճշտություն են թույլ տալիս, քննադատություններ են ստանալու, և դա նորմալ է։ Այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են ԶԼՄ-ների ազատությամբ, բացի իշխանությանը քննադատելուց, պետք է շահագրգռված լինեն նաև լրագրողների ճշմարտության հանդեպ հավատարմությամբ, որպեսզի նրանց մասնագիտությունը չվարկաբեկվի։

Ցավոք, լրագրողական կազմակերպություններից ոչ մեկն անգամ չփորձեց պարզել իրականությունը, նրանք այդպես պաշտպանեցին Մթիվլիշվիլիին։ Սա կարծես թե արվել է որպես լրագրողական համերաշխության ցուցադրություն՝ առանց որևէ մտքի կորպորատիվ համերաշխությունը հանրության ճիշտ տեղեկատվություն ստանալու իրավունքից առաջ դասելու մասին: Այնուամենայնիվ, ի՞նչ արժեք ունի լրագրությունը, որը խեղաթյուրում է տեղեկատվությունը: Կոնկրետ այս դեպքը լավ պատկերացում է վրացական «քննադատական» լրատվամիջոցների և նրանց արտասահմանյան գործընկերների անհրաժեշտության մասին։

Ժողովրդավարական հասարակությունում լրագրողների քննադատությունը պետք է նորմալ ընդունվի։ Չափազանց նախանձախնդիր արտասահմանյան կազմակերպություններն այնքան են փորձում «բացահայտել» լրատվամիջոցների ազատության խախտումները, որ լրատվամիջոցների ցանկացած, նույնիսկ արդարացի քննադատություն համարում են կոնկրետ լրագրողի կամ լրատվամիջոցի «հրապարակային վարկաբեկում»,- գրում է Պապուաշվիլին։

«Լրատվամիջոցների ազատության արագ արձագանքում» (MFRR) կազմակերպությունը, որի հայտարարությանն արձագանքել է Շալվա Պապուաշվիլին, Եվրոպական հանձնաժողովի կողմից աջակցվող նախագիծ է։ Այն արձագանքում է ԵՄ անդամ և թեկնածու երկրներում մամուլի և լրատվամիջոցների ազատության խախտումներին: Մարտի 13-ին MFRR-ի գործընկեր կազմակերպությունները, այդ թվում՝ Մամուլի միջազգային ինստիտուտը և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան, արձագանքել են Վրաստանի խորհրդարանի նախագահի փետրվարի 20-ի հայտարարությանը, որում նա փորձել է վարկաբեկել Գելա Մթիվլիշվիլիին և բացատրություն պահանջել, թե ինչպես է Շովիի ողբերգության մասին «Մթիս Ամբեբիի» խմբագրի պատրաստած լրագրողական հետաքննությունը հայտնվել Եվրոպական միության մրցանակի եզրափակիչ փուլում։

Շովիի ողբերգության խորը և քննադատական ​​լուսաբանման պատճառով «Մթիս Ամբեբին» բազմիցս դարձել է Շալվա Պապուաշվիլիի և ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեի հարձակումների թիրախը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):