Ռիկոթիի լեռնանցքում երկու ամիս առաջ հաստատված երթևեկության հատուկ ռեժիմը փոխվել է և թեթև և ուղևորատար մեքենաները կկարողանան երթևեկել մինչև ժամը 21:00-ը։ Մինչ այժմ պարեկային ոստիկանությունը թեթև մեքենաներին և ավտոբուսներին թույլ էր տալիս երթևեկել միայն առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 7-ը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ այսօրվանից երթևեկությունը կթույլատրվի հետևյալ գրաֆիկով.
- Թեթև և ուղևորատար մեքենաները կերթևեկեն ժամը 06:00-21:00-ն։ Մնացած ժամանակահատվածում թեթև մեքենաները կկարողանան երթևեկել Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհով:
- Ժամը 23:00-ից 05:00-ն երկու ուղղություններով թույլատրվելու է կցորդով և կիսակցորդով բեռնատարների երթևեկությունը։
«Ռիկոթիի հատվածի 149-րդ կիլոմետրում տեղի ունեցած իրադարձություններից հետո կատարվել են համապատասխան հետազոտական աշխատանքներ, որոնց հիման վրա կազմվել է նախագծային որոշում, և առաջիկայում խիստ մոնիթորինգով կսկսվեն շինարարական աշխատանքները։ Որոշում է կայացվել փոխել երթևեկության ռեժիմները»,- ասել է ավտոճանապարհների վարչության նախագահ Գիորգի Ծերեթելին։
Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային նշանակության ավտոճանապարհի 149-րդ կիլոմետրում մարտի վերջին վտանգավոր սողանքներ են տեղի ունեցել, ինչի պատճառով ճանապարհը մեկ շաբաթով փակվել է։ Ապրիլի 8-ին երթևեկությունը վերականգնվել է հատուկ ռեժիմով, սակայն ապրիլի 11-13-ը քարաթափման պատճառով Ռիկոթիում կրկին արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Ռիկոթիի լեռնանացքի ճանապարհի շինարարությունը սկսվել է 2019 թվականի մայիսին, իսկ աշխատանքների ավարտը նախատեսվում էր 2022 թվականին։ Նախագծով նախատեսվում է կառուցել մինչև 51,6 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, որը ներառում է 96 կամուրջ և 53 թունել։ Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ շինարարության ավարտից հետո Կարմիր կամրջից մինչև Սարփի հասնելու համար կպահանջվի 4-4,5 ժամ։
Այս թեմայով՝
Նման ճանապարհի կառուցման համար սա ամբողջական ուսումնասիրություն չէ. Գոդոլաձեն Ռիկոթիի նախագծի մասին
