«Հաղթահարելով Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա՝ Վրաստանի խորհրդարանը բնավորություն և հասունություն դրսևորեց»,- այսպես է արձագանքել Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը՝ Վրաստանի խորհրդարանի կողմից ռուսական օրենքի ընդունմանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
- 5 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 6 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
Մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը շրջանցեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի վրա դրված նախագահի վետոն և վերջնականապես հաստատեց այն։ Վետոն հաղթահարելուն աջակցել է 84 պատգամավոր։ Նրանց մեծ մասը ներկայացնում է «Վրացական երազանքը»։ Աջակիցների թվում են «Ժողովրդի ուժի» և «Եվրոպացի սոցիալիստների» անդամները։ Վետոյի հաղթահարման համար անհրաժեշտ էր խորհրդարանի 150 անդամներից առնվազն 76-ի ձայնը։
Եվրամիությունը և նրա անդամ երկրները, ինչպես նաև Միացյալ Թագավորությունն ու Միացյալ Նահանգները կոչ են արել իշխանություններին ետ կանչել ռուսական օրենքը։
«Այս օրենքը հակասում է Եվրամիության հիմնական սկզբունքներին ու արժեքներին և բացասաբար է անդրադառնում դեպի Եվրամիություն Վրաստանի ուղու վրա։ Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները և կոչ ենք անում կառավարությանը վերադառնալ ԵՄ-ի ձգտումներին աջակցելուն»,- օրենքի ընդունումից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։
Շուրջ երկու ամիս Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր էին անցկացվում օրենքի ընդունման դեմ, սակայն իշխող կուսակցությունը հաշվի չառավ նաև ժողովրդի բողոքը։
«Վրացական երազանքը» մեկ տարի առաջ ետ կանչված ռուսական օրենքը ապրիլի 3-ին կրկին օրակարգ բերեց և երեք ընթերցմամբ ընդունեց՝ ապրիլի 17-ին, մայիսի 1-ին և մայիսի 14-ին։ Մայիսի 18-ին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց ռուսական օրենքի վրա։ Ինչպես պարզաբանել է նա, օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, եվրոպական բոլոր չափանիշներին և խոչընդոտում է երկրի եվրոպական ուղին։
Վենետիկի հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ ռուսական օրենսդրության մեջ կան հիմնարար թերություններ և այն զգալի բացասական հետևանքներ կունենա միավորվելու իրավունքի և խոսքի ազատության, գաղտնիության, հասարակական գործունեությանը մասնակցելու իրավունքի և խտրականության արգելման առումով։ Բացասաբար կազդի բաց, տեղեկացված հանրային բանավեճի, բազմակարծության և ժողովրդավարության վրա:
