Մայիսի 10-ին անհայտ անձինք վնասել են «Մոնիտոր» ստուդիայի խմբագիր, հայտնի հետաքննող լրագրող Նինո Զուրիաշվիլիին պատկանող ավտոմեքենան։ Նաև նրա տան պատին վիրավորական և ատելություն պարունակող պաստառներ են փակցրել։ Երեկ նմանատիպ բովանդակությամբ պաստառներ են փակցվել նաև այն շենքում, որտեղ գտնվում է «Մոնիտոր» ստուդիայի գրասենյակը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Նինո Զուրիաշվիլին Շևարդնաձեի կառավարման օրից ի վեր բարձրաստիճան պաշտոնյաներին բացահայտում է լայնածավալ կոռուպցիայի և մարդու իրավունքների ոտնահարման մեջ։ Նա տասնյակ աղմկահարույց լրագրողական հետաքննությունների հեղինակ է։
«Մոնիտոր» ստուդիան ակտիվորեն դեմ է ռուսական օրենքի ընդունմանը, որի նպատակը Վրաստանում ազատ լրատվամիջոցների անհետացումն է։
«Կառավարությունն ու իրավապահ մարմինները չեն արձագանքում նման հարձակումների դեպքերին։ Սա մեզ ստիպում է մտածել, որ այս փաստերի հետևում կանգնած է իշխանությունը։
Մենք քաջատեղյակ ենք ռուսական սցենարով անկախ ԶԼՄ-ների նկատմամբ հաշվեհարդար լինելու այս մեթոդներին, որոնք վերջին օրերին կիրառվել են Վրաստանում։ Այնուամենայնիվ, ստուդիա Մոնիտորի թիմը սովորականի պես շարունակում է աշխատել լրագրողական հետաքննությունների վրա»,- ասում է Նինո Զուրիաշվիլին։
Վերջին օրերին հարձակվում ու ֆիզիկական բռնության են ենթարկում քաղաքացիական ակտիվիստներին և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների անդամներին, որոնք դեմ են այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» ռուսական օրենքին։
Անհայտ անձինք զանգվածաբար զանգահարում են լրագրողներին և նրանց ընտանիքի անդամներին, հայհոյում ու սպառնում ռուսական օրենքի դեմ բողոքելու համար։ Մայիսի 9-ից լրատվամիջոցների գրասենյակների կամ լրագրողների բնակարանների շենքերի վրա վիրավորական պաստառներ են փակցվել, որոնցում հետաքննող լրագրողներին անվանում են գործակալ՝ մինչև «ռուսական օրենքի» հաստատումը։
Մայիսի 9-ի գիշերը և մայիսի 10-ի լուսադեմին TV Պիրվելիի շենքի մոտ անհայտ դիմակավորված անձինք դարանակալել են լրագրողներին և նրանց զրուցակիցներին։ Տեղեկատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեի խոսքով՝ վտանգ կար, որ դիմակավորված անձինք ներխուժեին շենք։ Չնայած բազմաթիվ ահազանգերին՝ ոստիկանները դեպքի վայր չեն ժամանել։
«Հարձակումների կազմակերպված և համակարգված բնույթը, հանցագործների անպատժելիությունը, ինչպես նաև այն փաստը, որ հարձակվողներին հասանելի են քաղաքացիների անձնական տվյալները, ցույց են տալիս, որ այս ամենի հետևում կանգնած է կառավարությունը»,- ասում են Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայում և կռավարությանը կոչ անում անհապաղ վերադառնալ սահմանադրական դաշտ և անվերապահորեն դադարեցնել սեփական քաղաքացիների հետապնդումն ու բռնարար խմբերի պաշտպանությունը։
2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ, բազմահազարանոց բողոքի ակցիաների արդյունքում ետ կանչվեց, և եղավ խոստում, որ երբեք չի ընդունվի։ Ռուսական օրենքը պահանջում է անկախ լրատվամիջոցներից և հասարակական կազմակերպություններից, որոնք գործում են միջազգային հիմնադրամների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ հարակից խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ: Թբիլիսիում ապրիլի 15-ից զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ռուսական օրենքի։ Իշխող կուսակցությունը մայիսի 13-ի աշխատանքային շաբաթվա ընթացքում երրորդ և վերջին ընթերցմամբ կփորձի ընդունել ռեպրեսիվ օրենքը։
