Վրաստանի խորհրդարանում Գիորգի Ամիլախվարիին և Իրակլի Կովզանաձեին կփոխարինեն Գիորգի Չակվետաձեն և Թենգիզ Շարմանաշվիլին։ Ամիլախվարին նշանակվել է կրթության և գիտության նախարար, իսկ Իրակլի Կովզանաձեն հրաժարվել է պատգամավորի մանդատից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Գիորգի Չակվետաձեն Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ է դարձել 2021 թվականին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում և մինչ օրս զբաղեցնում է Սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Նա 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության համամասնական ցուցակում 65-րդն էր։
Թենգիզ Շարմանաշվիլին Վրաստանի չորրորդ գումարման խորհրդարանում (1995-1999) ներկայացնում էր «Ազգային-դեմոկրատական կուսակցությունը»։ 2011-2016 թվականներին զբաղեցրել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, իսկ 2016 թվականից աշխատում է որպես խորհրդարանի նախագահի խորհրդական։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մարտի 20-ին Վրաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնում առաջադրել է Գիորգի Ամիլախվարիի թեկնածությունը։ Ամիլախվարին խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահն էր 2022 թվականից։
Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Իրակլի Կովզանաձեն, ով մարտի 7-ի լիագումար նիստում չի աջակցել «գործակալների մասին» ռուսական օրենքի նախագծի ընդունմանը, դիմել է խորհրդարանին՝ պատգամավորական մանդատը ժամկետից շուտ վայր դնելու համար։ Կովզանաձեն նիստին չի մասնակցել։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Իրակլի Կովազանաձեի՝ մանդատից հրաժարվելու որոշումը կապված չէ «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» ռուսական օրենքի վերաբերյալ ընդունված որոշման հետ։
«Վրացական երազանքի» մեկ այլ պատգամավոր Վլադիմիր Չաչիբայան նույնպես ցանկանում է դադարեցնել խորհրդարանի պատգամավորի լիազորությունները։ Նա նույպես կողմ չի քվեարկել ռուսական օրենքի ընդունմանը, թեև ներկա է եղել քվեարկությանը։
Արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ են տարածվում, որ «Վրացական երազանքը», այն պատգամավորներից, որոնք կողմ չեն քվեարկել ռուսական օրենքի ընդունմանը, պահանջում է հրաժարվել խորհրդարանի պատգամավորի մանդատից։ Բացի Կովզանաձեից և Չաչիբայայից, նման պատգամավորների թվում են Նինո Իոբաշվիլին, Դավիթ Սերգեենկոն, Գիորգի Խելաշվիլին և Էլգուջա Գոցիրիձեն։ Իրակլի Մեձմարիաշվիլին և Քեթևան Դումբաձեն նույնպես չեն աջակցել ռուսական օրենքի ընդունմանը, թեև քվեարկությունից մի քանի ժամ անց երկուսն էլ ասել են, որ կողմ են քվեարկել օրինագծին, սակայն տեխնիկական սխալի պատճառով այն սխալ է արտացոլվել։