Քրեական ոստիկանությունը «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի դեմ ցույցի ժամանակ խորհրդարանի մոտ ժամանակավորապես տեղադրված երկաթե պատնեշը խմբակային վնասելու մեղադրանքով ձերբակալել է 19 և 23 տարեկան երկու անձի։ Մեղավոր ճանաչվելու դեպքում, նրանց սպառնում է 3-ից 6 տարվա ազատազրկում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ըստ ՆԳՆ-ի, հետաքննությամբ պարզվել է, որ մայիսի 14-ին խորհրդարանի շենքի հարակից տարածքում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ Ս․Մ-ն և Օ․Օ․-ն, այլ անձանց հետ միասին , ինչպես ֆիզիկական ուժի գործադրմամբ, այնպես էլ երկաթե առարկայի միջոցով դիտավորյալ վնասել են խորհրդարանի շենքի մոտ տեղադրված պաշտպանիչ պատնեշը։
«Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։ Քննությունը տարվում է քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի ենթակետով, որը նշանակում է առարկայի խմբակային վնասում»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Երեկ՝ մայիսի 15-ին, ոստիկանությունը ձերբակալել է «Լիմոն» գովազդային ընկերության տնօրեն Գիորգի Օքմելաշվիլիին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանի վրա հարձակվելու մեղադրանքով։ Հանցագործությունը պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ։
Քրեական կարգով՝ ոստիկանի վրա հարձակում գործելու և գույքը վնասելու համար ձերբակալվել է ևս 6 մարդ։
Մեկ ամիս շարունակ Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր են անցկացվում ընդդեմ ռուսական օրենքի։ Հատուկ ջոկատայիններն ու ոստիկանությունը բազմիցս ցրել են խաղաղ ցուցարարներին։ Ձերբակալվել են ակցիաների հարյուրից ավելի մասնակիցներ։ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները դաժան ծեծի են ենթարկել ցույցի մասնակից պատգամավորներ Ալեքսանդրե Էլիսաշվիլիին և Լևան Խաբեիշվիլիին, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Քացարավային և այլոց։ Անհայտ անձինք, որոնք մինչ այժմ չեն ձերբակալվել, հարձակվել են ընդդեմ ռուսական օրենքի անցկացվող ակցիաների մի շարք մասնակիցների վրա և մարմնական բազմաթիվ վնասվածքներ պատճառել։ Դատախազությունը բռնության ոչ մի փաստ չի քննել, ոչ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել։
«Վրացական երազանքը» մայիսի 14-ին երրորդ և վերջին ընթերցմամբ 84 կողմ, 30 դեմ ձայներով ընդունել է ռուսական օրենքը։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի ռուսական օրենքի վրա։ Նախագահը դրա համար երկշաբաթյա ժամկետ ունի՝ մինչև մայիսի 28-ը։ «Վրացական երազանքը» կարող է հաղթահարել նախագահի վետոն։
