Ընտրություններից առաջ ստեղծված «Լելոյի», Անա Դոլիձեի «Հանուն ժողովրդի» կուսակցության և «Ազատության հրապարակ» շարժման դաշինքին է միացել նաև Ալեկո Էլիսաշվիլիի «Քաղաքացիներ» կուսակցությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
«Ժամանակն է վեր կանգնել վրդովմունքներից, հաշտվել, միավորվել և հաղթել»,- այս վերնագրով Ալեկո Էլիսաշվիլին Facebook-ում լուսանկար է հրապարակել «Լելոյի» նախագահ Մամուկա Խազարաձեի հետ։
Նախկինում Ալեկո Էլիսաշվիլին և Մամուկա Խազարաձեն բազմիցս քննադատել են միմյանց։ Էլիսաշվիլին «Լելոյի» հիմնադիրներին անվանել է «բանկիրներ» և «ժողովրդին քամողներ»։
«Այն, ինչ արել են Մամուկան և Ալեկոն, լավ օրինակ է մյուսների համար, որ այժմ ժամանակը չէ քննարկելու անձնական վրդովմունքներն ու անցյալի վեճերը: Հիմա մենք պետք է փրկենք մեր երկիրը, մեր պետությունը, պետք է մեր հասարակությանը համախմբենք միասնականության օրինակներով։
Մամուկայի և Ալեկոյի ձեռքսեղմումը հիանալի օրինակ է այն բանի, որ չնայած նախկինում բուռն վեճերին, այսօր մենք միասին մտածում ենք, թե ինչպես կարելի է երկիրը դուրս բերել այն ծանր ճգնաժամից, որին հասցրել է «Վրացական երազանքը»,- այսպես է գնահատել «Լելոյի» քաղխորհրդի քարտուղար Բադրի Ջափարիձեն Էլիսաշվիլիի հետ միությունը:
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ «Լելոն», Աննա Դոլիձեի կուսակցությունը և «Ազատության հրապարակ» շարժումը հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով։
Խորհրդարանական ընտրությունների համար առանձին քաղաքական հարթակ՝ «Միասնություն» են ստեղծել «Միացյալ ազգային շարժումը» և «Ստրատեգիա Աղմաշենեբելին»։ Նրանց են միացել քաղաքագետ Գիա Ջափարիձեն, պատմաբան Լաշա Բաքրաձեն և անկախ պատգամավորներ Արմազ Ախվլեդիանին և Թամար Կորձաիան: Ընտրությունների համար միավորվել են «Ախալի», «Դրոա» և «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցությունները։
