ԵՄ-ի արտաքին քաղաքականության հետ Վրաստանի համապատասխանեցումը գնալով նվազում է. Պիտեր Ստանո

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Ցավում ենք Ռուսաստանից և դեպի Ռուսաստան չվերթների վերականգնման վերաբերյալ Վրաստանի կայացրած որոշման համար, այն բանից հետո, երբ Ռուսաստանը չեղարկեց օդային հաղորդակցության արգելքը», - ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Եվրոպական միությունը նշում է, որ Վրաստանի կառավարության այս որոշումը մտահոգություն է առաջացնում երկրի եվրոպական ուղու և Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման առումով, ինչը ենթադրում է արտաքին քաղաքականության մեջ Եվրոպական միության որոշումների հետ համապատասխանեցում։

«Ցավոք, Վրաստանի կողմից ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության որոշումներին և հռչակագրերին համապատասխանությունը նվազել է՝ անցյալ տարվա առանց այն էլ ցածր 44%-ից այս տարի հասնելով 31%-ի։ Այնպես որ, դա մեզ իսկապես անհանգստացնում է և շատ ցավալի է»,- ասել է Պիտեր Ստանոն։

Եվրոպական միության ներկայացուցիչն այսօր կրկնել է, որ Ուկրաինայի պատերազմի պատճառով Եվրոպական միությունը և մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ավիացիոն հատվածի դեմ. արգելվել են չվերթները Ռուսաստանից և դեպի Ռուսաստան։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ 2023 թվականի մայիսի 10-ից հանվել է Ռուսաստանից Վրաստան չվերթներ իրականացնող ռուսական ավիաընկերությունների վրա 2019 թվականին սահմանված արգելքը։ Բացի այդ, Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը, և մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Ռուսաստանի տարածք մինչև 90 օր ժամկետով։

Մոսկվայից Թբիլիսի առաջին ուղիղ չվերթը նախատեսված է մայիսի 19-ին և այն կիրականացնի ռուսական Azimuth Airlines ավիաընկերությունը։ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը նշված ընկերությանը թույլտվություն է տվել թռիչքներ իրականացնել շաբաթական յոթ անգամ։ Վրացական «Georgian Airways» ընկերությունը մայիսի 20-ից կանոնավոր, ամենօրյա չվերթներ կիրականացնի Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է Պուտինի՝ առանց վիզային ռեժիմի և ուղիղ չվերթներ սկսելու վերաբերյալ որոշումը։ Նրա խոսքով՝ Վրաստանը առևտրային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, իսկ պատժամիջոցների չենթարկված ինքնաթիռներով չվերթները առևտրատնտեսական հարաբերությունների մաս են կկազմեն։

Ղարիբաշվիլիի կարծիքի հետ համաձայն չէ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով Պուտինի որոշումը համարում է հերթական սադրանք։ Նա նաև կոչ է արել կառավարությանը՝ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնել։

 

Այս թեմայով՝

ԱՄՆ-ը զգուշացնում է վրացական օդանավակայանների ընկերություններին պատժամիջոցների ռիսկի մասին

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։