«Միացյալ ազգային շարժումը» լքելուց հետո Նիկա Մելիան նախատեսում է համախոհների հետ կուսակցություն հիմնել։ Նրա խոսքով՝ նոր կուսակցության ստեղծումը ժողովրդի պատվերն է:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Այս կուսակցությունը շատ բան կանի վրացական ժողովրդավարության համար։ Կլինեն թերահավատներ, ես շատ եմ տեսել, որ հետո փոխել են իրենց դիրքորոշումը։ Ամենաճիշտ քաղաքական կուսակցությունը, որի վրա պետք է կառուցվեն որակավորումներ, գիտելիքներ, տեսլական, կլինի այն կուսակցությունը, որը կհիմնվի շատ շուտով, ողջամիտ ժամկետում։ Ինչի՞ համար է հիմնվելու։ Այսօր շատ մարդիկ առանց ընտրության են: Մենք շարունակում ենք պայքարել օլիգարխի ռեժիմի դեմ, որին չի հաղթի «ուզում եմ լինել օլիգարխը», քաղաքական կոռուպցիային քաղաքական կոռուպցիայով հնարավոր չէ հաղթել»,- ասել է Մելիան։
Նրա խոսքով՝ ոչ ֆորմալ կառավարումը դարձել է «Ազգային շարժման» չափանիշը, քանի որ կուսակցությունը ստանձնել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին։
«Ով հավատում է, որ այս երկրի ապագան պարոն Կեզերաշվիլին է, ապրի։ Ես, շատ այլ մարդկանց հետ, այլ խնդիր ունեմ։ Այս առաջադրանքը առևտրային չէ։ Կենտրոնացած չէ քաղաքական բիզնեսի վրա։ Քաղաքական առևտրի, քաղաքական կոռուպցիայի մեջ մեղսակցություն չկա։ Մեր խնդիրը բարոյականությունն է, գիտելիքը, խիզախությունը, խոսքի գինը, որը շատ սուղ է, և այս արատավոր շրջանը ճեղքելը»,- ասել է «Ազգային շարժման» նախկին նախագահը։
Քաղաքագետները կարծում են, որ «Ազգային շարժումը» թուլացել է ընտրողների աջակցության առումով, և այն որպես միակ ընդդիմադիր ուժ համարելը ճիշտ չէ։
Դեկտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցում Նիկա Մելիան ասել է, որ հեռանում է «Ազգային շարժումից» և գնում է «առաջ, դեպի ապագա»։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 27-ին, «Ազգային շարժումը» հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Մելիան այլևս չի ներկայացնում կուսակցությունը։
Օրերս «Միացյալ ազգային շարժում»-ը լքել են Ախալցիխեի, Բաթումիի, Զուգդիդիի, Ճիաթուրայի, Խոբիի, Կասպիի, Սիղնաղիի և Ախմետայի սակրեբուլոների անդամները։ Կուսակցությունից հեռացածներն ասում են, որ Նիկա Մելիայի հետ միասին նոր հարթակ են ստեղծելու։
Ներքին անհամաձայնությունները «Ազգային շարժում» կուսակցությունում սկսվել է մոտ մեկ տարի առաջ, երբ կուսակցականների մի մասը պահանջում էր արտահերթ ընտրություններ՝ նոր նախագահ ընտրելու համար։ 2023 թվականի հունվարին կայացած ընտրություններում Նիկա Մելիան պարտություն կրեց, իսկ Լևան Խաբեիշվիլին ընտրվեց «Ազգային շարժման» նախագահ։ Նրա թեկնածությանը սատարում էին ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին և պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին։ Նիկա Մելիան, ով կուսակցության նախագահ է ընտրվել 2020 թվականի վերջին և ում պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտվեր 2024 թվականին, Կեզերաշվիլի-Մերաբիշվիլիին մեղադրել է ներկուսակցական գործընթացներին միջամտելու և ոչ ֆորմալ ազդեցության մեջ։