Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը կից գործող քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտնում է, որ այսօրվա դրությամբ, Վրաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր օդային փոխադրումներ իրականացնելու համար ստացել են մի քանի ավիաընկերությունների հայտեր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 3 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 4 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 5 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
Գործակալությունը չի նշում ավիաընկերությունների անունները և հայտնում է, որ թույլտվությունները կտրամադրվեն նրանց կարգավիճակի «մանրամասն ուսումնասիրությունից» հետո՝ կապված միջազգային պատժամիջոցների կամ սահմանափակումների հետ:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը և «Վրաստան ավիաուղիները» պատրաստվում են այս շաբաթ սկսել ուղիղ չվերթներ Ռուսաստանի և Վրաստանի միջև։ RBC լրատվականը գրում է, որ «Ազիմուտը» նախատեսում է շաբաթական վեց չվերթ իրականացնել Թբիլիսիի ուղղությամբ։ Ընկերությունն արդեն ստացել է օդային տրանսպորտի դաշնային գործակալության՝ «Ռոսավիացիայի» թույլտվությունը։ Ռուսական մեկ այլ ավիաընկերություն՝ Red Wings-ը նույնպես «Ռոսավիացիայից» թույլտվություն է խնդրել Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ չվերթներ սկսելու համար։ Թույլտվություն ունեն նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված «Աերոֆլոտը» և Nordwind Airlines-ը։
«Վրաստանի հաստատակամ դիրքորոշումն այն է, որ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև չվերթները կիրականացվեն միայն այն ավիաընկերությունների և օդանավերի միջոցով, որոնք պատժամիջոցների չեն ենթարկվել:
Ավիաընկերությունների կողմից ներկայացված բոլոր դիմումները, տեղեկատվությունն ու փաստաթղթերը կենթարկվեն մանրամասն ուսումնասիրության և ստուգման տարբեր մեխանիզմներով՝ կապված պատժամիջոցների հետ»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։
Գործակալության տեղեկություններով՝ խորհրդակցություններ են անցկացվում և ուսումնասիրվում են այն պետությունների օրինակները, որոնք պահպանում են պատժամիջոցները և միաժամանակ ուղիղ օդային հաղորդակցություն ունեն Ռուսաստանի հետ։
Ուղիղ չվերթների վերսկսման վերաբերյալ ՍՊԸ «Վրաստանի օդանավակայանների միություն» պետական ընկերությունը նույնպես պարզաբանում է արել.
«Վրաստանի բոլոր երեք միջազգային օդանավակայաններից չվերթներ կիրականացնեն միայն այն ավիաընկերությունները և այն ինքնաթիռները, որոնք պատժամիջոցների ցանկում չեն։ Որոշումը վերաբերում է Վրաստանի բոլոր միջազգային օդանավակայաններին՝ Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանին, Դավիթ Աղմաշենեբելիի անվան Քութայիսիի միջազգային օդանավակայանին և Ալեքսանդրե Քարթվելիի անվան Բաթումիի միջազգային օդանավակայանին։ Որևէ միջազգային օդանավակայանի դեպքում տարբերվող մոտեցում չի լինելու»։
2023 թվականի մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է արձակել Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին, որը դադարեցվել էր գրեթե չորս տարի առաջ։ Բացի թռիչքների վերսկսումից, չեղարկվել է 2000 թվականից գործող վիզային ռեժիմը: Այսուհետ Վրաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածք մուտք գործել առանց վիզայի։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է Պուտինի այս որոշումները։
Եվրոպական հանձնաժողովը կոչ է անում Վրաստանին, որը ձգտում է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի, միանալ ավիացիայի ոլորտում Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին և զգոն լինել պատժամիջոցները շրջանցելու հնարավոր փորձերի նկատմամբ։ Ինչպես նաև, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը նշում է, որ պատժամիջոցների պատճառով ռուսական ընկերությունների 95%-ը չի կարող թարմացնել կամ կատարելագործել իրենց ինքնաթիռները, ինչը անհրաժեշտ է միջազգային տեխնիկական և անվտանգության չափանիշները պահպանելու համար։
Ամերիկայի Միացյալ Նահանգները հնարավոր պատժամիջոցների մասին է զգուշացրել վրացական օդանավակայաններում աշխատող այն ընկերություններին, որոնք կսպասարկեն պատժամիջոցների ենթարկված ռուսական ինքնաթիռներին։
Այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա կանցկացվի՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման։
Այս թեմայով՝
Զուրաբիշվիլին Պուտինի որոշումը հերթական սադրանք է որակել
Դիմում են կառավարությանը՝ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանել և հրաժարվել ուղիղ չվերթներից
