Վրաստանի խորհրդարանի մոտ այսօր՝ ապրիլի 30-ին, բողոքի ցույցեր կանցկացվեն ընդդեմ ռուսական օրենքի։ Առաջին ակցիան նախատեսված է ժամը 12:00-ին։ Հենց այս ժամին կսկսվի լիագումար նիստը, որի ընթացքում «Վրացական երազանքը» մտադիր է երկրորդ ընթերցմամբ ընդունել ռուսական օրենքը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ժամը 19:00-ին կմեկնարկի հերթական հանրահավաքը օրենսդիր մարմնի դիմաց։ Բացի այդ, ժամը 18:00-ին նախատեսվում է երթ՝ Իլիայի պետական համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների մասնակցությամբ։
Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երեկ՝ ապրիլի 29-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկել և հավանություն է տվել ռուսական օրենքին։
«Վրացական երազանքը» մտադիր է երկրորդ անգամ նախաձեռնված ռուսական օրենքը բոլոր երեք ընթերցումներով ընդունել մինչև գարնանային նստաշրջանի ավարտը։ Սա իշխող կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ Բիձինա Իվանիշվիլիի հակաարևմտյան ելույթի հիմնական ուղերձներից մեկն էր։
2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ Ռուսական օրենքը պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։
Ապրիլի 17-ին «Վրացական երազանքը» 83 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքը։ Նույն օրը Ջոզեֆ Բորելը և Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա ԵՄ ճանապարհին Վրաստանի առաջընթացի վրա։ Նրանց խոսքով՝ օրենքը չի համապատասխանում Եվրամիության հիմնական նորմերին ու արժեքներին։
Ռուսական օրենքը հակասում է Վրաստանի համար Եվրահանձնաժողովի կողմից սահմանված 1-ին և 9-րդ հանձնարարականներին, որոնց համաձայն՝ անդամակցության բանակցությունները սկսելու համար իշխանությունները պետք է ապահովեն քաղաքացիական հասարակության ազատ գործունեությունը երկրում և պայքարեն ընդդեմ Եվրամիության և նրա արժեքներին ուղղված ապատեղեկատվության դեմ։