Վրաստանի կառավարությունը պատրիարքարանին կֆինանսավորի հավելյալ 7 500 000 լարիով՝ Գելաթիի վանական համալիրի վերականգնման, վերակառուցման և պահպանման աշխատանքների համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրամանագրով՝ ֆինանսների նախարարությունը 2024 թվականի բյուջեով նախատեսված մարզերում իրականացվելիք ծրագրերի հիմնադրամից նշված գումարը կհատկացնի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը, որից հետո գործակալությունն այն կփոխանցի Վրաստանի ուղղափառ եկեղեցուն:
Գելաթիի վանական համալիրի վերականգնումն իրականացնում էր Մշակույթի նախարարությունը, սակայն մեկ տարի առաջ՝ 2023 թվականի փետրվարի վերջին, նախարարությունը աշխատանքները հանձնեց պատրիարքարանին։ Դրան նախորդել էր պատրիարքարանի հայտարարությունն այն մասին, որ «2015-2019 թվականներին իրականացված վերականգնողական աշխատանքների արդյունքում սկսվել է Գելաթիի տաճարի 21-րդ դարի ճգնաժամը», իսկ 2021 թվականին որմնանկարները հայտնվել են ծանր վիճակում։ Պատրիարքարանի այս հայտարարությունից քիչ առաջ Գիորգի Չուբինաշվիլիի անվան վրացական արվեստի պատմության և հուշարձանների պահպանության ազգային գիտահետազոտական կենտրոնը քննադատական և տագնապալի զեկույց է հրապարակել Գելաթիի որմնանկարների վնասման վերաբերյալ։ Զեկույցում բացահայտվել են քրեական հանցագործության նշաններ պարունակող մի շարք փաստեր, թեև մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։
Վերջերս Գելաթիի վանական համալիրի գլխավոր տաճարում սկսվել են որմնանկարների պահպանության աշխատանքները։
Նշենք, որ Վրաստանի ուղղափառ եկեղեցին պետբյուջեից տարեկան ստանում է 25 մլն լարի։ Ընթացիկ տարում այս գումարին ավելացել է 35 մլն լարի, որը Իրակլի Կոբախիձեի մարտի 15-ի հրամանագրի հիման վրա հատկացվել է պատրիարքարանի կողմից ստեղծված հաստատություններին «ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով»։ 35 մլն լարիից 22 157 000 լարին կստանա պատրիարքարանի կրթության և մշակութային միջոցառումների զարգացման հիմնադրամը, իսկ 485 000 լարին կստանա Սուրբ թագավորի անունը կրող գիմնազիան։ Մնացած գումարները կբաշխվեն պատրիարքարանի ենթակայությամբ գործող տարբեր կրթական հաստատություններին։
Սոցիալական արդարության կենտրոնի կարծիքով՝ պատրիարքարանի ֆինանսավորման ավելացումը հակասում է աշխարհիկության և իրավահավասարության սահմանադրական սկզբունքներին։ Բացի այդ, հասարակական կազմակերպությունը նշում է, որ ընտրական տարում այս որոշումն «ավելի շատ քաղաքական նպատակ ունի և կոչված է հավաքել ընտրական աջակցություն՝ մոբիլիզացնելով եկեղեցական հավատարմությունը և կրոնական զգացմունքները»: