Ուկրաինայի դեսպանությունը չի բացառում Վրաստանում ուկրաինացիների տարհանումը, եթե նրանք վտանգի տակ հայտնվեն Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ օդային հաղորդակցության վերսկսման և ՌԴ քաղաքացիների զանգվածային հոսքի դեպքում։ Այս մասին հայտնել է Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրեյ Կասյանովը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ուղիղ ավիափոխադրումների վերականգնման և անվտանգության իրական ռիսկերի ավելացման դեպքում ասեմ, որ այսօր դեսպանությունը չի բացառում դիմել միջազգային կազմակերպություններին և միջազգային գործընկերներին՝ քննարկելու Վրաստանի տարածքից Ուկրաինայի քաղաքացիների զանգվածային տարհանման հարցում օգնություն ցուցաբերելու հնարավորությունը»,- «Europeiska Pravda»-ի հետ հարցազրույցում ասել է Կասյանովը։ «Ուզում եմ ընդգծել՝ եթե իրական վտանգ լինի նրանց կյանքին և անվտանգությանը, մենք անգործ չենք նստելու: Մենք քրտնաջան աշխատելու ենք նրանց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար։ Սա է մեր հիմնական առաջնահերթությունը»։
Կասյանովը նշել է, որ Վրաստան ռուսների անոմալ ներհոսքի պատճառով անվտանգության ռիսկերի աճի ֆոնին դեսպանատունն ամեն ջանք գործադրում է Ուկրաինայի քաղաքացիներին Ուկրաինա վերադարձնելու համար։
«Այժմ մենք դիտարկում ենք հատուկ տարհանման երթուղիներ կազմակերպելու հնարավորությունը հատուկ Ուկրաինայի բնակչության առավել խոցելի հատվածի համար, որոնք իսկապես վերադառնալու ճանապարհ չունեն։ Դրա հետ մեկտեղ, մենք ամենաօպտիմալն ենք համարում ցամաքային տրանսպորտը»,- ասել է դիվանագետը։
Հունվարի 18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցությունը կվերականգնվի։ Բացի այդ, Լավրովը բարձր է գնահատել Վրաստանի կառավարության «խիզախությունը», որ չնայած «Արևմուտքի ճնշմանը», երկիրը չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ողջունում է թռիչքների վերականգնումը, քանի որ, ըստ նրա, դա կթեթևացնի Ռուսաստանում բնակվող Վրաստանի մինչև մեկ միլիոն քաղաքացիների վիճակը։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի կիսում այս փաստարկը. «Այն ժամանակ, երբ մեր բոլոր գործընկեր երկրները, խոսքով կամ գործով, հայտարարում են առավելագույն համերաշխություն Ուկրաինայի անձնազոհ պայքարին, իմ և վստահ եմ հասարակության մեծ մասի համար կառավարության և իշխող կուսակցության դիրքորոշումը, մեղմ ասած, անհասկանալի է»,- ասել է նա։
Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2022 թվականին Վրաստան է այցելել 5 426 903 մլն միջազգային ճանապարհորդ, որոնցից ամենաշատը՝ 1 087 257 այց՝ Ռուսաստանի Դաշնությունից։ Սա այն դեպքում, երբ գրանցված է 168 915 այցելու Ուկրաինայից։ Հունվարի սկզբին հրապարակված նամակում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատարը, հիմնվելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության Վրաստանի գրասենյակի տվյալների վրա, գրել է, որ 2022 թվականի նոյեմբերի դրությամբ փետրվարի 24-ից Վրաստան է մուտք գործել 1 մլն 268 հազար ռուս, որից մոտ 116 հազարը մնացել է Վրաստանի տարածքում։ Սա այն դեպքում, երբ տասնմեկ ամսում ընդհանուր առմամբ 182 000 ուկրաինացի է մուտք գործել Վրաստան, և միայն 25 000-ն է մնացել երկրում։ Կասյանովը Վրաստանում ուկրաինացի փախստականների երկարատև մնալուն խոչընդոտող գործոններ է համարում Վրաստանում «Ռուսաստանի քաղաքացիների անոմալ մեծ թիվը», ինչպես նաև բնակարանների վարձակալության, սննդի և ամենօրյա սպառման ապրանքների գների կտրուկ աճը։
Արդարադատության նախարարության տվյալների համաձայն, 2022 թվականին՝ մոտ ութ ամսում, Ռուսաստանի 12 335 քաղաքացիներ սեփականության իրավունք են գրանցել 15 164 շենքերի և շինությունների նկատմամբ՝ Վրաստանի ողջ տարածքում։ Դրանցից 13 262-ը բնակարաններ են, որոնց վրա գրանցված են ՌԴ 11 722 քաղաքացու սեփականության իրավունքը։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության 10 975 քաղաքացի գրանցել է 13 850 հողամասի սեփականության իրավունք (ինչպես շինություններով, այնպես էլ առանց շենքերի):
Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթները դադարեցվել են 2019 թվականի հուլիսից։
Ռուսաստանի քաղաքացիները զանգվածաբար Վրաստան են մտել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և պատերազմի սկսվելուց հետո։ Նրանց թիվն ավելացավ հատկապես անցած տարվա սեպտեմբերի 21-ից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսպես կոչված մասնակի մոբիլիզացիա հայտարարեց՝ 300 000 մարդ զորակոչելով բանակ: Լարսի սահմանային կետում ՌԴ քաղաքացիների մի քանի կիլոմետրանոց հերթեր էին գոյացել։